Հազարավոր արցախցիներ կարող են հայտնվել փողոցում. Ահազանգում է օկուպացված Արցախի պետնախարարը
ՀանդիպումՆիկոլի Փաշինյանի հայտարարությունը «Մեր հայրենակիցները՝ Ղարաբաղից փախստականները, պետք է հաստատվեն Հայաստանի Հանրապետությունում ՀՀ քաղաքացիությամբ։ Մենք արդեն մեկնարկել ենք նրանց բնակարանով ապահովելու ծրագիր, որը դժվարությամբ է սկսում աշխատել, բայց համոզված եմ, որ ժամանակի ընթացքում այն ավելի արդյունավետ կդառնա», հայտարարությանը, օկուպացված Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի դիտարկմամբ՝ ՀՀ կառավարությունը չի անում հնարավոր ամեն ինչ սոցիալական խնդիրները արագ լուծելու համար։
- Բռնի տեղահանությունից երկու տարի անց ընդամենը մոտ 1000 արցախցի ընտանիք է կարողացել է ստանալ վկայականներ և օգտվել ծրագրից։ Սա ցույց է տալիս, որ բնակարանային ծրագիրը չի գործում։ Բնակվարձի ու կոմունալի փոխհատուցման ծրագիրը 50,000 դրամից կրճատվել է մինչև 30,000 դրամ։ Արդյունքում, հազարավոր արցախցիներ շուտով կարող են հայտնվել փողոցում։ Կան կոմունալ ծառայությունների հետ կապված խնդիրներ, և կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը պետք է ոչ միայն վերանայի, այլև ներդնի նոր, բարեփոխված բնակարանային ծրագիրը։ Հակառակ դեպքում, արցախցիները մեծ խնդիրների կբախվեն ձմռան մոտենալուն պես։
