Ո՞ւր կորան Անահիտ Ավանեսյանի խոստացած թվային ռենտգեն սարքավորումները
ԱռողջապահականՍ. թ. մ.այիսի 14-ի կառավարության նիստում ՀՀ առողջապահության ոչ բարով նախարար Անահիտ Ավանեսյանը ամպագոռգոռ կերպով հայտարարեց, որ ՀՀ պետական բուժհիմնարկներում բարոյապես հնացած ֆլյուրոգրաֆիական սարքերը նրանք պատրաստ են փոխարինել թվային ռենտգենով: Բանն այն է , որ ֆլյուրոգրաֆիան համարվում է բարձր ճառագայթման աղբյուր: Ենթադրվում էր, որ ՀՀ կառավարությունը նախապես հաստատել էր թվային ռնտգեն ապարատների գնման համար կլորիկ գումար Անահիտ Ավանեսյանը արդեն այդ գումարով ձեռք է բերել անհրաժեշտ քանակությամբ թվային ռենտգեններ եւ շատ շուտով դրանք կտեղադրվեն պետական բուժհաստատություններում:
Սակայն ֆլյուրոգրաֆիական սարքավորումները իսկապես հանվեցին, բայց դրանց փոխարեն թվային ռենտգեն սարքավորումները այդպես էլ չտեղադրեցին: Արդյունքում ՀՀ հպարտ քաղաքացիները ստիպված են ֆլյուրոգրաֆիան անցնել հին էլ ավելի բարոյապես մաշված ոչ թվային ռնտգեն սարքավորումներով, որոնք էլ ավելի բարձր ճառայագթում ունեն, քան ֆլյուրոգրաֆիան: Բացի այդ ռենտգեն հետազոտությունը մոտ 20 տոկոս ավելի թանկ արժի, քան ֆլյուրոգրաֆիան: Բացի այդ բուժհաստատություններում ռենտգեն անելու համար գոյացել են հսակայական հերթեր: Մարդիկ գլուխ են ջարդում որպեսզի անցնեն այդ հետազոտությունը, որը շատերին անհրաժեշտ է նաեւ աշխատանքային թույլտվություն ստանալու համար:
Այդքանից հետո հարցեր են ծագում.
1. Ո՞ւմ էին խանգարում ֆլյուրոգրաֆիական սարքերը, եթե նրանք այսօր էլ գործում են եւ լայնորեն օգտագործվում են ՌԴ-ում ու եվրոպական միության երկրներում, որտեղ բժշկությունը մի քանի գլուխ բարձր է հայաստանյան մակարդակից:
2. Ինչո՞ւ էր պետք հանել գործող ֆլյուրոգրաֆիական սարքավորումները եւ ինչո՞ւ հանավոր չէր օգտագործել դրանք թվային ռենտգեն սարքավորումների հետ զուգահեռ, առավել եւս, որ թվային ռենտգեն սարքավորումների համար չի պահանջվում հատուկ կահավորված տարածք:
3. Ինչո՞ւ ֆլյուրոգրաֆիական սարքավորումները հանվեցին մինչեւ թվային ռենտգեն սարքավորումները կտեղադրվեին բուժհաստատություններում:
4. Ի՞նչ եղան բուժհիմնարկներից ապամոնտաժված եւ հանված ֆլյուրոգրաֆիական սարքավորումները: Արդյո՞ք ճիշտ են այն խոսակցությունները, որ դրանք վաճառվել են այլ երկրներ: Եթե այո, ապա ի՞նչ գումար է ստացվել այդ վաճառքից եւ ո՞ւր է այն մուտքագրվել:
5. Ինչի՞ վրա է ծախսվել թվային ռենտգեն սարքավորումների համար նախատեսված գումարը եւ ի՞նչ գումար է դուրս գրվել պետական բյուջեին, որը ձեւավորվում է ՀՀ հպարտ հարկատուների կողմից:
6. Ո՞ւր են կորել ձեռք բերված թվային ռենտգեն սարքավորումները:
Ակնկալում ենք այս հարցերի պատասխանը ստանալ ՀՀ առողջապահության նախարարությունից, ինչպես նաեւ ՀՀ հակակոռուպցիոն հանձնաժողովից ու դատախազությունից:
Ա. Հովհաննիսյան
