«Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ինչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների... Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգ Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին «Իրավունք». Ո՞վ է Հայկին «դուխաթափ» արել Քիչ առաջ ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը․ ArmLur.am Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 18 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ ԱՄՆ զինված ուժերը ստիպված են լքել նաեւ Իրաքյան Քրդստանը ԱՄՆ-ն քննարկում է ՌԴ-ի հետ լայնածավալ գործարքներ կնքելու հարցը՝ մինչև Ուկրաինայում պատերազմի ավարտը. The New York Times

Քանի քաղաքական ուժ է մասնակցելու առաջիկա ԱԺ ընտրություններին

Ներքաղաքական

Որ քաղաքական ուժերն են հայտարարել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին եւ ինչ ձեւաչափով, «Իրավունք»-ը ներկայացնում է ողջ համապատկերն առ այս պահը: Նշենք, որ մասնակցության հայտ ներկայացնողների թիվն արդեն իսկ մոտենում է երկու տասնյակից ավելիի, ինչպես եղավ 2021 թվականի ընտրությունների ժամանակ:

  1. «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ»

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առաջիկայում իշխանությունը մտադիր է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովրդի մանդատը եւս մեկ անգամ ստանալ, հետո նախաձեռնել համաժողովրդական հանրաքվե՝ նոր Սահմանադրություն ընդունելու համար:

  1. «ՆԺԱՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ

«Նժար» շարժումը, որը 2026-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է իրավապաշտպան Նինա Կարապետյանցի վարչապետության թեկնածությամբ, հանդես է գալու որպես կուսակցությունների դաշինք։ Այս մասին հայտարարել է շարժման համահիմնադիրներից, գյուտարար Արտաշես Իկոնոմովը:

  1. ԴՕԿ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ԴՕԿ կուսակցության լրատվական գրասենյակը տեղեկացնում է, որ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանը մասնակցելու է 2026 թվականին նախատեսված ՀՀ խորհրդարանական ընտրություններին։ «ԴՕԿ կուսակցությունը մտնում է քաղաքական պայքարի նոր փուլ», - ասված է հայտարարության մեջ։

  1. «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ»

Արդեն պաշտոնապես ազդարարելով «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության մասին, որը նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրապայքարին մասնակցելու հայտ կներկայացնի՝ ենթադրաբար որպես կուսակցություն, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը նշել է. «Մենք հավակնում ենք իշխանություն ձեւավորելու, ես հավակնում եմ ՀՀ վարչապետի պաշտոնին: Մենք որպես ինքնուրույն քաղաքական ուժ այդ օրակարգով ենք շարժվելու»:

  1. «ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը վերահաստատում է, որ ընտրություններին մասնակցելու են առանձին. «Մինչ այս պահը որեւէ փոփոխություն այդ առումով տեղի չի ունեցել, իսկ խորհրդակցություններ մշտապես ունեցել ենք եւ կշարունակենք ունենալ ընդդիմադիր մյուս ուժերի հետ»։

  1. «ԱՌԱՋԱՐԿ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Նա այդ մասին հայտնել է լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան: Լրագրողը հետաքրքրվել է` ի՞նչ ձեւաչափով է լինելու մասնակցությունը` դաշինքո՞վ, թե՞ կուսակցությամբ, իսկ արձագանքը եղել է հետեւյալը. «Ասել եմ, որ բոլոր կուսակցություններն իրենց վաղեմության ժամկետը կորցրել են, վստահությունը չկա, էս վիճակից երկիրը հանելու համար ո՛չ այդպիսի մարդ կա, ո՛չ էլ այդպիսի կուսակցություն։ Պետք է համախմբում լինի գաղափարի, ծրագրի շուրջ։ Լինելու է առաջարկ Հայաստանին»:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրին պատրաստակամություն են հայտնել միանալ «Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը:

  1. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՍ ԵՄ» ԴԱՇԻՆՔ

«Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը 2026-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու է դաշինքի ձեւաչափով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։ Նրա խոսքով, իրենք կհամագործակցեն բոլոր այն անձանց հետ, որոնց նպատակն իրապես այս իշխանությանը հեռացնելն է, որոնք գաղափարային առումով դեմ են այս իշխանության արժեհամակարգին։ Նաիրի Սարգսյանը հայտարարել է, որ իրենց ուժի հետեւում չեն կարող գտնել ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Արեւմուտքին:

  1. «ՆՈՐ ՈՒԺ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Նոր ուժ» կուսակցությունը մասնակցելու է 2026-ի ԱԺ ընտրություններին: Այս մասին նա հայտարարել է իր հարցազրույցներից մեկում: Ընտրություններին մասնակցելու որոշումը, նրա խոսքով, կայացվել է՝ ելնելով այն գիտակցումից, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ի վիճակի չէ դիմակայել Հայաստանի առջեւ ծառացած լուրջ մարտահրավերներին։ Ինչ ձեւաչափով են մասնակցելու, «Նոր ուժ» կուսակցության վարչության անդամ, Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախկին ղեկավար Գրիգոր Երիցյանն ասում է. «Այս պահին դաշինք կազմելու վերաբերյալ որեւէ որոշում չունենք, քանի որ դեռ շուտ է եւ պարբերաբար քննարկումներ են լինում, սակայն մեր օրակարգում չենք էլ բացառում դաշինք կազմելը»:

  1. ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ԹԻՄ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը կմասնակցի ընտրություններին, իսկ նախընտրական ցուցակը կգլխավորի նա, ով կունենա առավելագույն շանսեր՝ սոցիոլոգիական հարցումների համաձայն: Այս մասին նա հայտարարել է իր վերջին ասուլիսի ժամանակ: Թե ի՞նչ ձեւաչափ այն կունենա, Քոչարյանը չի մանրամասնել:

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՆՈՐՀԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանն ասել է, որ ընտրությունների հետ կապված ծրագրում է իրականացնել համագումար: Այդ համագումարում իրենց մասնակցության հարցը կքննեն: «Ամենայն հավանականությամբ մասնակցելու ենք, բայց համագումարի վճիռ պետք է լինի, եւ համագումարը պետք է որոշի, թե ով է առաջին համարը: Ճիշտ է, կուսակցության նախագահին պետք է առաջարկեն, բայց ընթացակարգը պահանջում է, որ համագումարը պիտի առաջադրի», - ասել է նա:

  1. ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը դեռեւս նախորդ տարի կայացած համագումարին նշել է. «Ստիպված գնալու ենք 2026 թվականի ընտրություններ եւ համարում ենք, որ հնարավոր է լավ արդյունք գրանցել, քանի որ փողոցում պրոցեսները բավականին բարդ են ընթանում: Հաշվի առնելով տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պայմաններ՝ մեր նման ուժերը նախընտրական քարոզարշավը հիմիկվանից պետք է սկսեն»:

  1. «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«Հանրապետություն» կուսակցությունը եւս, ամենայն հավանականությամբ, կմասնակցի խորհրդարանական ընտրություններին: Կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանն իր հարցազրույցներից մեկում ընդգծել է, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության իր տեսլականը դիտարկում է որպես 2026-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հիմնական ուղերձ:

  1. «ՄԵՐ ՁԵՎՈՎ» 

Գործարար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձեւով» ժողովրդական շարժումը, հավանաբար դաշինքի տեսքով եւս կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: «Մասնակցելու ենք 2026 թվականին կայանալիք ընտրություններին», - հաստատել է «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի փոխնախագահ, Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը: 

  1. «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ»

«Իրավունք»-ի հետ զրույցում «Ժողովրդական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը եւս նշել է, որ անպայման մասնակցելու են ընտրություններին: Նա բացառում է նախկին եւ ներկա իշխանությունների հետ համագործակցությունը:

  1. «Միացյալ Հայաստան»

Կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանն իր վերջին հարցազրույցներից մեկում ասել է, որ իրենց քաղաքական ուժը մասնակցելու է ընտրություններին, ձեւաչափի մասին դեռ չենք հայտարարում:

  1. «Հայաքվե»

«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը եւս հաստատել է իրենց մասնակցության մասին դեռ սեպտեմբերին. «Այո, գնալու ենք ընտրությունների, թե ինչ ձեւաչափով դրա մասին վաղ է խոսել»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ ԽուդաթյանըԿգտնվի՞ արդյոք գոնե մեկ միջնորդ, որի խոսքը հուսիներն իսկապես պատրաստ են լսել ու հարգել. Արտակ ԶաքարյանԻնչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների...Եթե «ռեֆրեշ» չանեիք համակարգիչը, միայն այդ դեպքում կթվար, որ քվեարկությունը կանգ է առել․ ԿԸՀ նախագահԼարված իրավիճակ ու գոռգոռոցներ՝ ԱԺ-ում. «Չի կարելի սենց ԱԺ նիստ վարել, կարգի հրավիրեք»Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, որ գաք այստեղից ապատեղեկատվություն տարածեք. Գևորգյանը՝ ԴավոյանինԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Փեզեշքիանին և Արաղչիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար Հասարակության մեջ մարդը դեռ չի ընկալվում որպես համակարգի բարձրագույն արժեք․ ՄԻՊ Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածումՄթնոլորտը սրվեց ՔՊ-ականի ելույթի ժամանակ. «Մի րոպե սու՛ս մնացեք», «Ի՞նչ եք անում», «Հերիք ու բոլ ա» Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին«Իրավունք». Ո՞վ է Հայկին «դուխաթափ» արելՔիչ առաջ ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը․ ArmLur.amՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 18Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներԱՄՆ զինված ուժերը ստիպված են լքել նաեւ Իրաքյան ՔրդստանըԱՄՆ-ն քննարկում է ՌԴ-ի հետ լայնածավալ գործարքներ կնքելու հարցը՝ մինչև Ուկրաինայում պատերազմի ավարտը. The New York Times«Հրապարակ»․ Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված