Արման Ծառուկյանը Հայաստանում է Իսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրը ԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորում Քաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն» Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն Պիոտրովսկուն Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումը Արմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովին «Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել Օրվա աստղագուշակ

Հանրությանը սպառնում են լրջագույն խնդիրներ՝ կյանքի որակի և տևողության հետ կապված, Նուբարաշենի աղբավայրը ամեն վարկյան կարող է շնչահեղձ անել քաղաքը

Հանդիպում

«Մեր քաղաքային իշխանությունները պետք է զբաղվեն օդի որակով, սա ամենակարևորն է, որ պետք է անեն: Երրորդ տարին է արդեն, որ Երևանի քաղաքապետարանը «հնձում» է Երևանի բոլոր ծառերը, ծախսում է միլիարդավոր դրամներ Երևանի հետ կապ չունեցող գնդիկ-բոքոնիկ ծառերի համար, ծախսում են միլիարդներ՝ ստանալով զրո արդյունք: Այդ գումարները պետք է ուղղվեն նոր աղբավայրի նախագծի իրականացմանը, 30 տարի է՝ ես լսում եմ Կամո Արեյանից, որ իրենք արդեն սկսել են աղբավայրի հարցով զբաղվել, ի վերջո, մենք կտեսնե՞նք, որ ինչ-որ բան արված է, ինչքան կարելի է առնչվել նույն խնդրին»,-անդրադառնալով հարցին, թե Նուբարաշենի աղբավայրում պարբերաբար բռնկվող հրդեհներն ի՞նչ հետևանք կունենան մայրաքաղաքի օդի որակի վրա, ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը․

-Լինելով հանրային առողջապահության փորձագետ՝ ասում եմ, որ մեր հանրությանը սպառնում են լրջագույն խնդիրներ՝ կյանքի որակի և տևողության հետ կապված: Մարդիկ պետք է շնչելու օդ ունենան, այն ռիսկերը, որոնք կան, ուղղակիորեն անդրադառնում են մեր առողջության վրա: Ամենախոցելին սակայն մեր երեխաներն են, նորածին երեխայի առողջությունն այսօր վտանգված է, ու Նուբարաշենի աղբավայրը ամեն վարկյան կարող է շնչահեղձ անել քաղաքը։ Երևանի քաղաքապետը հայտարարում է, թե օգոստոսին ու սեպտեմբերին օդի որակը եղել է լավ կամ գերազանց: Ես չգիտեմ, թե նա ո՛ր քաղաքի մասին է խոսում, որովհետև այն իրականությունը, որի մեջ մենք ապրում ենք, իսկ այն, ինչ հայտարարում է ինքը, լրիվ տարբեր իրականություններ են: 

Ամեն անգամ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տալիս է փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների 2-3 անգամ գերազանցումներ, Երևանի քաղաքապետարանն ասում է, թե դա ընդհանրապես խնդիր չէ: Վերջերս քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի տեղակալը զանգվածային լրատվամիջոցներով հայտարարում էր, թե դա վտանգավոր չէ առողջության համար: Այն, ինչ տեսնում ենք անզեն աչքով, ու այն, ինչ ասում է քաղաքապետարանը, երկու տարբեր Երևաններ են: Ցանկացած մարդ, որը դուրս է գալիս Երևանից ու վերադառնում Երևան, ակնհայտորեն զգում է փոփոխությունը իր առողջության վրա: Մարդիկ ասում են՝ քաղաքից դուրս գիշերը լավ են քնում, գլխացավ չունեն, առավոտյան անհասկանալի հազ, փռշտոց, արցունքահոսություն չունեն, ու, ի վերջո, կարիք չկա բնակարանի մակերեսները կես ժամը մեկ սրբել, որովհետև փոշի է նստում, էլ չեմ խոսում աղբավայրի խնդրի մասին: 

Եթե դու ունես ելակետային սարսափելի ցուցանիշներ ու ռիսկի գործոններ, ապա ինչպե՞ս կարելի է ասել, որ ունես առողջ ու օդի լավ որակ: Աղբավայրում պարբերաբար բռնկվող հրդեհները օդի աղտոտվածության հավելյալ գործոն են: Եթե նայենք ընդհանուր գումարելիների մեջ, ապա անընդհատ ունենք այս վտանգը, որն ունի և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ էֆեկտներ մեր առողջության վրա: 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ամենաչսիրված երկրների ցանկում են նաև մեր հարևաններ Իրանը և Թուրքիան, առաջին տեղում Չինաստանն էԱրման Ծառուկյանը Հայաստանում էԻսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրըԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորումԻնչու YouTube-ը չի դրամայնացվում Հայաստանում․ Փաշինյանի ու ԲՏԱ նախարարի անկատար խոստումները. ՀետքՔաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն»Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն ՊիոտրովսկունՎլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի հետՉինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումըԱրմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովինԴեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր ԱթոռըԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցելՕրվա աստղագուշակԱլիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացըԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված