Արման Ծառուկյանը Հայաստանում է Իսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրը ԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորում Քաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն» Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն Պիոտրովսկուն Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումը Արմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովին «Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել Օրվա աստղագուշակ

Նիկոլը ստիպված կլինի Ալիեվի հետեվից շրջվել դեպի Մոսկվա

Վերլուծություն

­Ռու­սա­կան տե­ղե­կատ­վա­կան աղբ­յուր­նե­րը հե­տաքր­քիր լուր հայտ­նե­ցին, ո­րը խո­սում է ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում սկսված կտրուկ տե­ղա­շար­ժե­րի մա­սին՝ նախ­կին թշնա­մա­կա­նից դե­պի ակ­տիվ հա­մա­գոր­ծակ­ցութ­յուն: Չ­նա­յած, օ­րերս կա­յա­ցած Պու­տի­նի եւ Ա­լիե­ւի հան­դի­պու­մից հե­տո նման տե­ղա­շար­ժը սպա­սե­լի էր: Բայց դրա ա­րա­գութ­յու­նը նշա­նա­կում է, որ նախ՝ ե­ղել են հա­մա­կող­մա­նի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ, երկ­րոր­դը՝ կող­մե­րը հնա­րա­վո­րինս ակ­տի­վաց­նում են ըն­թաց­քը:

ԻՆՉ ԵՆ ՀՈՒՇՈՒՄ ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԸ

Այս­պես, ըստ ռու­սա­կան աղբ­յուր­նե­րի, ար­դեն այս շա­բաթ «Ի­րա­նը, Ռու­սաս­տա­նը եւ Ադր­բե­ջա­նը Բաք­վում կանց­կաց­նեն բարձր մա­կար­դա­կի ե­ռա­կողմ հան­դի­պում՝ Հ­յու­սիս-­Հա­րավ մի­ջանց­քի եր­կայն­քով հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը զար­գաց­նե­լու հա­մար։ Նիս­տին կմաս­նակ­ցեն Ռու­սաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի փոխ­վար­չա­պե­տնե­րը, ինչ­պես նաեւ Ի­րա­նի ճա­նա­պարհ­նե­րի եւ քա­ղա­քա­շի­նութ­յան նա­խա­րա­րը»։ Դա­տե­լով տե­ղե­կատ­վութ­յու­նից` կող­մերն ակ­տի­վաց­նե­լու են Ռեշտ-Աս­տա­րա եր­կա­թու­ղու շուրջ աշ­խա­տանք­նե­րը` ծրագ­րե­լով հնա­րա­վո­րինս շուտ անց­նել գոր­ծարկ­ման փուլ:

Իսկ այս դեպ­քում պարզ հարց է ա­ռա­ջա­նում՝ իսկ ի՞նչ է լի­նե­լու «Թ­րամ­փի ու­ղի» կոչ­ված նա­խագ­ծի հետ, ե­թե հա­րավ­կով­կաս­յան տի­րույ­թում նո­րից դո­մի­նանտ է դառ­նում հյու­սի­սից  հա­րավ տա­նող ուղ­ղութ­յու­նը:

«Թ­րամ­փի ու­ղուն» դեռ կվե­րա­դառ­նանք: Մինչ այդ, մեր տա­րա­ծաշր­ջա­նի հետ ներ­կա պա­հին եւ մոտ ա­պա­գա­յում առնչ­վող գլո­բալ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հետ կապ­ված, մեկ նո­րությ­ուն եւս հի­շա­տա­կենք, որն օ­րերս մեծ ո­գե­ւո­րութ­յամբ ներ­կա­յաց­րին ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րը: Այն է՝ «Datvan ըն­կե­րութ­յու­նը հայ­տա­րա­րել է Ի­րա­նը, Աֆ­ղանս­տա­նը եւ Չի­նաս­տա­նը կա­պող նոր եր­կա­թու­ղա­յին եր­թու­ղու բաց­ման մա­սին։ «Այս եր­թու­ղին զգա­լի դեր կխա­ղա ար­տա­հան­ման, ներ­մուծ­ման եւ տա­րանց­ման, ինչ­պես նաեւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին առեւտ­րում Ի­րա­նի դիր­քի ամ­րապնդ­ման գոր­ծում»,- աս­վում է տե­ղե­կատ­վութ­յան մեջ»: Հենց այս եր­թու­ղով էլ նա­խա­տես­վում է, մաս­նա­վո­րա­պես, դե­պի Չի­նաս­տան տա­րան­ցել ի­րա­նա­կան նավ­թը, եւ հա­կա­ռակ ուղ­ղութ­յամբ կհո­սեն չի­նա­կան ապ­րանք­նե­րը:

­Սա­կայն սա դեռ նախ­նա­կան փուլն է: Եր­թու­ղին թեեւ հա­մար­վում է « Ի­րա­նը, Աֆ­ղանս­տա­նը եւ Չի­նաս­տա­նը կա­պող», սա­կայն Աֆ­ղանս­տա­նից մին­չեւ Չի­նաս­տան ու­ղին անց­նում է Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի երկր­նե­րով: Բայց, ե­թե սկսում է գոր­ծել Ի­րա­նից Աֆ­ղանս­տան ակ­տիվ կա­պը, ա­պա դա ար­դեն նո­րից օ­րա­կարգ է բե­րել աֆ­ղա­նա­կան Վա­խան­յան մի­ջանց­քում (Աֆ­ղանս­տա­նը Չի­նաս­տա­նին կա­պող նեղ­լիկ հատ­վա­ծը՝ քար­տե­զում) կո­մու­նի­կա­ցիա­նե­րի, այդ թվում՝ եր­կա­թու­ղու կա­ռուց­ման թե­ման: Հայ ըն­թեր­ցո­ղին քիչ բան ա­սող Վա­խան­յան մի­ջան­ցքը այն բա­ցա­ռիկ գո­տի­նե­րից է, ո­րը կա­րող է աշ­խար­հի մասշ­տաբ­նե­րով փո­փո­խութ­յու­ններ ա­ռա­ջաց­նել: Կոնկ­րետ դեպ­քում՝ Վա­խան­յան մի­ջան­ցքով լո­գիս­տիկ ու­ղի­նե­րի առ­կա­յութ­յան դեպ­քում Աֆ­ղանս­տան-Ի­րան ու­ղին դառ­նում է Չի­նաս­տա­նը Եվ­րո­պա­յին, Ա­րեւմտ­յան Ա­սիա­յին եւ Աֆ­րի­կա­յին կա­պող հիմ­նա­կան ուղ­ղութ­յու­նը, որն ի զո­րու է երկ­րոր­դա­կան դիր­քեր մղել մյուս բո­լոր լո­գիս­տի­կա­նե­րը: Պե­կի­նի հա­մար դա աֆ­ղա­նա­կան հան­քա­հում­քա­յին գեր­հա­րուստ սեկ­տո­րում հիմ­նա­կան գոր­ծո­նի դեր դառ­նա­լու ռեալ հե­ռան­կար է, Աֆ­ղանս­տա­նի հա­մար՝ ներ­կա վի­ճա­կը կտրուկ փո­խե­լու ռեալ տար­բե­րակ՝ հա­մաշ­խար­հա­յին հիմ­նա­կան լո­գիս­տիկ եւ հում­քա­յին ուղ­ղութ­յուն­նե­րից մե­կը դառ­նա­լու հե­ռան­կա­րով:

Այս հար­ցում, ի­հար­կե, կան ո­րո­շա­կի խնդիր­ներ: Այդ թվում՝ Վա­խան­յան մի­ջանցքի հետ կապ­ված ներ­կա ակ­տի­վութ­յան տակ կա­րե­լի է տես­նել Թ­րամ­փի կող­մից ա­մեն կերպ Աֆ­ղանս­տան վե­րա­դառ­նա­լու ջան­քե­րը, Պա­կիս­տա­նի ներ­կա սադ­րանք­նե­րը եւ այլն: Բայց, կրկնենք, փաս­տը, որ Ի­րա­նը սկսել է գործ­նա­կան տեսք տալ Աֆ­ղանս­տան-­Չի­նաս­տան ուղ­ղութ­յամբ եր­կա­թու­ղա­յին ակ­տիվ հա­ղոր­դակ­ցութ­յա­նը, ի­հար­կե, ա­ռանց Չի­նաս­տա­նի մաս­նակ­ցութ­յան չէր լի­նի: Եվ, ի­հար­կե, ա­ռանց Չի­նաս­տա­նի չի կա­րող նաեւ օ­րա­կար­գում հայտն­վել Աֆ­ղանս­տա­նի հետ ու­ղիղ գծով կա­պի թե­ման՝ Վա­խան­յան մի­ջան­ցքով:

ԱԼԻԵՎԻՆ «ԹՐԱՄՓԻ ՈՒՂԻՆ» ՈՉԻՆՉ ՉԻ ՏԱԼՒՍ

Ա­հա Աֆ­ղանս­տա­նի շուրջ նկատ­վող այս բո­լոր զար­գա­ցում­նե­րի ֆո­նին, երբ նո­րից ակ­տի­վա­նում է Ռու­սաս­տա­նից Ի­րան (ա­պա՝ Հնդ­կաս­տան) մի­ջանց­քի թե­ման, բնա­կան է, որ այս ա­մե­նի մեջ պար­զա­պես չի կա­րող չլի­նել խոր­քա­յին կապ: Հաշ­վի առ­նե­լով նաեւ այն հե­տաքր­քիր զար­գա­ցում­նե­րը, ո­րոնք տե­ղի ու­նե­ցան վար­չա­պետ Մո­դիի՝ Չի­նաս­տան այ­ցով եւ նա­խա­գահ Սիի հետ հան­դի­պու­մով: Այ­սինքն, ակն­հայ­տո­րեն գործ ու­նենք Ռու­սաս­տան-Հնդ­կաս­տան-­Չի­նաս­տան լո­գիս­տիկ մե­գած­րագ­րի հետ (որ­տեղ Ի­րա­նը, ի­հար­կե, ու­նի իր ա­ռանձ­նա­հա­տուկ դե­րը), ո­րի մեջ չներգ­րավ­վե­լու տար­բե­րակ Ա­լիե­ւը, ի­հար­կե, չու­նի:

Ա­ռա­վել եւս, որ Ա­րեւ­մուտ­քից Բաք­վին ա­ռա­ջարկ­ված այ­լընտ­րան­քա­յին տար­բե­րա­կը «Թ­րա­մ­փի ու­ղին» էր: Այն է՝ առն­վազն 99 տար­վա ա­մե­րիկ­յան վե­րահս­կո­ղութ­յուն հենց Ադր­բե­ջա­նի «քթի տակ», ո­րը նաեւ տնտե­սա­կան՝ լո­գիս­տիկ ա­ռու­մով է խոս­տա­նում ըն­դա­մե­նը «կույր ա­ղիքի» ճա­կա­տա­գիր: Այ­սինքն, մտնում ես «Թ­րամ­փի ու­ղի» ո­րը, ե­թե ան­գամ «Թ­յուր­քա­կան մի­ջանցք» կոչ­վա­ծի մասն է, սա­կայն ի­րա­կան մի­ջանցք ստեղ­ծե­լու հա­մար կա ռուս-ի­րա­նա­կան ռազ­մա­կան հսկո­ղութ­յան տակ գտնվող Կաս­պից ծո­վի գերխն­դի­րը: Ե­թե ան­գամ դա չլի­նի, է­լի ան­հաս­կա­նա­լի է, թե այդ մի­ջանց­քով ինչ է տե­ղա­փոխ­վե­լու: Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի է­ներ­գա­ռե­սուրս­ներն ար­դեն իսկ ի­րենց ճա­նա­պարհ­ներն ու­նեն՝ Ռու­սաս­տա­նով դե­պի Եվ­րո­պա կամ՝ դե­պի Չի­նաս­տան: Ապ­րանք­նե­րի ինչ-որ ար­տա­ռոց ծա­վալ­ներ էլ, ո­րոնք գո­նե չնչին չա­փով կհա­մադր­վեն չի­նա­կան «Մե­տաք­սի ու­ղուց» կամ՝ «Հ­յու­սիս-­Հա­րա­վից» սպա­սե­լիք­նե­րի հետ, պար­զա­պես չկան: Այ­սինքն, ե­թե Ա­լիե­ւը ցան­կա­նում է լո­գիս­տիկ կա­րե­ւոր ուղ­ղութ­յուն դառ­նալ, ա­պա այս­տեղ հիմ­նա­կան հե­ռան­կար­նե­րը հենց Ռու­սաս­տան-­Չի­նաս­տան-Հնդ­կաս­տան ուղ­ղութ­յամբ են, ո­րոնց հա­մար հիմ­նա­կան հա­բի դերն ակն­հայ­տո­րեն տրված է Ի­րա­նին:

Ի­հար­կե, այս ընդ­հա­նուր, այս­պես ա­սած, «կո­մու­նի­կա­ցիա­նե­րի պայ­քա­րում» Ա­լիե­ւի ընտ­րութ­յու­նը կախ­ված է նաեւ այն սպա­սե­լիք­նե­րից, թե ում է տես­նում ա­պա­գա հաղ­թո­ղի դե­րում: Խոս­քը հիմ­նա­կան պայ­քա­րի մա­սին է, որն ըն­թա­նում է Չի­նաս­տա­նի եւ ԱՄՆ-ի մի­ջեւ, եւ ո­րը ներ­կա պա­հին ակ­տի­վո­րեն թափ է հա­վա­քում: Բայց այս­տեղ էլ ընտ­րե­լու բան պար­զա­պես չկա: ԱՄՆ-ի հաղ­թա­նակ­ի դեպ­քում պար­զա­պես չի­նա­կան ապ­րանք­նե­րի հոս­քեր ցա­մա­քով տե­ղի չեն ու­նե­նա՝ մնա­լով ծո­վա­յին ուղ­ի­նե­րի վրա: Փո­խա­րե­նը ռուս­նե­րը, ըստ ա­մե­նայ­նի, կպա­հեն «Հ­յու­սիս-­Հա­րավ» ուղղ­վա­ծութ­յամբ դիր­քե­րը: Եվ այն, որ Հեյ­դա­րո­վիչն ա­մեն բան ա­րեց Պու­տի­նի հետ «հաշտ­վե­լու» հա­մար, ըստ ա­մե­նայ­նի, հենց այդ գլո­բալ տրա­մա­բա­նութ­յան հե­տե­ւանքն էր:

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ» ԷԼԻ ՄՆԱՑ «ՕԴԻՑ ԿԱԽՎԱԾ»

Այլ բան, որ դեռ «Թ­րամ­փի ու­ղի» ե­րա­զող Նի­կո­լի հա­մար նույն հար­ցադ­րում­նե­րը մնում են: Լավ, են­թադ­րենք Հա­յաս­տա­նի մի հատ­վա­ծը տվե­ցին ա­մե­րի­կա­ցի­նե­րի կա­ռա­վար­մա­նը 99 տա­րով: Հե­տո՞, ի՞նչ են դրա­նից սպա­սում: Այն հսկա­յա­կան բեռ­նա­փո­խադ­րում­նե­րը, ո­րոնց մա­սին այդ­քան ե­րա­զում են, «Թ­րամ­փի ու­ղի» տար­բե­րա­կի դեպ­քում պար­զա­պես չեն լի­նե­լու: Իսկ քա­ղա­քա­կան, ա­վե­լի կոնկ­րետ՝ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծի ի­մաս­տով, ինչ­պես դեռ վա­շինգ­տոն­յան ստո­րագ­րութ­յուն­նե­րի ժա­մա­նակ էինք են­թադ­րում, այդ տար­բե­րա­կով ա­ռաջ­խա­ղա­ցու­մը գրե­թե հա­վա­նա­կա­նութ­յուն չու­նի: Ա­մեն դեպ­քում, հաս­տատ պա­տա­հա­կան չէր, որ հա­զիվ Վա­շինգ­տո­նի փաս­տաթղ­թե­րը ստո­րագ­րած, Ա­լիեւն ան­մի­ջա­պես ան­ցավ Սահ­մա­նադ­րութ­յուն փո­խե­լու մա­սին իր սի­րե­լի թե­մա­յին, որն ա­մեն ան­գամ մեյ­դան է բե­րում, երբ փոր­ձում է ցույց տալ, որ ոչ մի վերջ­նա­կան փաս­տա­թուղթ էլ չի ստո­րագ­րե­լու: Շատ պարզ պատ­ճա­ռով. Թ­րամ­փի հո­վա­նու ներ­քո ստո­րագ­րի, որ ան­մի­ջա­պես էլ «քթի տակ» ա­մե­րի­կա­ցի­նե՞­րը հայտն­վեն: Ի­հար­կե, այն պա­րա­գա­յում, երբ Իս­րա­յե­լը Բաք­վին ի­րա­նա­կան հո­ղեր էր խոս­տա­նում, մի­գու­ցե հա­նուն դրանց պատ­րաստ լի­ներ ա­մե­րի­կա­ցի­նե­րին հան­դուր­ժել: Բայց ներ­կա ի­րա­վի­ճա­կը էա­պես նվա­զեց­րել է հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ կկա­րո­ղա­նա Ի­րա­նի մի մասն ի­րե­նով ա­նել: Իսկ դե­պի Մոսկ­վա շրջա­դար­ձը ե­կավ հու­շե­լու, որ վերջ­նա­կա­նա­պես է այդ հույ­սե­րից ձեռք քա­շել:

Այս ի­րա­վի­ճա­կը, ի­հար­կե, Նի­կո­լի հա­մար նշա­նա­կում է վե­րա­դարձ այն փու­լին, երբ թրամփ­յան ԱՄՆ-ն Հա­րա­վա­յին Կով­կա­սի նկատ­մամբ ու­ներ զրո հե­տաքրք­րութ­յուն, եւ միակ տար­բե­րակ էր մնա­ցել ռու­սա­կան միջ­նոր­դութ­յամբ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հաս­նե­լը՝ ել­նե­լով նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յան սկզբունք­նե­րից:  Ընդ ո­րում, ե­թե մինչ այս Հա­յաս­տա­նին եւ Ադր­բե­ջա­նին «հաշ­տեց­նե­լու» հար­ցում Թ­րամ­փը գո­նե Նո­բել­յան մրցա­նա­կի հետ կապ­ված շա­հագրգռ­վա­ծութ­յուն ու­ներ, հի­մա ան­գամ դա չկա:

Ի­հար­կե, ինչ-որ տեղ նաեւ զա­վեշ­տի նման­վեց, երբ Դու­շան­բեի վեր­ջին գա­գա­թա­ժո­ղո­վում փոր­ձում էր հա­մո­զել, թե «Թ­րամ­փի ու­ղին»՝ «Կն­պաս­տի ԱՊՀ շրջա­նակ­նե­րում տնտե­սա­կան կա­պե­րի ամ­րապնդ­մա­նը եւ կազ­մա­կեր­պութ­յան արդ­յու­նա­վե­տութ­յան բարձ­րաց­մա­նը»: Այ­սինքն, ԱՊՀ-ի հիմ­նա­կան մա­սը ԵԱՏՄ երկր­ներ են, Հա­յաս­տա­նը՝ նույն­պես, եւ հի­մա ԵԱՏՄ երկր­նե­րը ի­րենց իսկ կազ­մա­կեր­պութ­յան տա­րած­քում պետք է ա­մե­րի­կա­ցի­նե­րի վե­րահս­կո­ղութ­յան ճա­նա­պար­հո՞վ գնան-գան. Նի­կո­լի ա­ռա­ջար­կը հենց դա էր: Չ­նա­յած, դրա հա­մար նախ պետք է Ա­լիե­ւի հետ «խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նա­գիր» կնքել, հե­տո «Թ­րամ­փի ու­ղի» սար­քել, ո­րի հա­վա­նա­կա­նութ­յու­նը, կրկնում ենք, էա­պես նվա­զեց այն բա­նից հե­տո, երբ Ա­լիե­ւը նո­րից դար­ձավ Մոսկ­վա­յի «լավ ըն­կե­րը» ու սկսել է ա­րա­գո­րեն «Հ­յու­սիս-­Հա­րավ» կա­ռու­ցել: Արդ­յուն­քում, գա­լիք ընտ­րութ­յու­նն­երին Նի­կո­լը կկա­րո­ղա­նա՞ խոս­տա­ցած «խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նա­գի­րը» ներ­կա­յաց­նել հա­յաս­տան­յան ընտ­րող­նե­րըն. իր հեր­թին է դառ­նում ծայ­րա­հեղ մշու­շոտ:

­Հի­մա էլ Նի­կո­լը գնա­ցել է Ե­գիպ­տոս. Թ­րամփն է ինչ-որ մի­ջո­ցառ­ում կազ­մա­կեր­պել: Ե­թե հնա­րա­վոր լի­նի, մի­գու­ցե նաեւ կբո­ղո­քի, թե՝ Ա­լիե­ւը տե­ղից չի շարժ­վում: Բայց ան­գամ այդ դեպ­քում Թ­րամ­փը եւս մեկ ան­գամ Նի­կո­լին ու Ա­լիե­ւին կկան­չի՞ Վա­շինգ­տո­նը. հա­զիվ թե:

Արդ­յուն­քում, որ Նի­կո­լին այլ տար­բե­րակ չի մնա­ցել, քան ռու­սա­կան միջ­նոր­դութ­յա­նը վե­րա­դառ­նա­լը, կա­րե­լի էր հաս­կա­նալ նաեւ Դու­շան­բեում Լու­կա­շեն­կո­յի ակ­նար­կից:

Չ­նա­յած տես­նենք, աշ­խար­հում ա­մեն բան շատ ա­րագ է փոխ­վում, եւ ով ի­մա­նա, եւս մեկ ի­րա­վի­ճա­կա­յին փո­փո­խութ­յուն չի՞ լի­նե­լու:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ամենաչսիրված երկրների ցանկում են նաև մեր հարևաններ Իրանը և Թուրքիան, առաջին տեղում Չինաստանն էԱրման Ծառուկյանը Հայաստանում էԻսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրըԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորումԻնչու YouTube-ը չի դրամայնացվում Հայաստանում․ Փաշինյանի ու ԲՏԱ նախարարի անկատար խոստումները. ՀետքՔաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն»Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն ՊիոտրովսկունՎլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի հետՉինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումըԱրմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովինԴեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր ԱթոռըԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցելՕրվա աստղագուշակԱլիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացըԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված