Պապիկյանը Մայքլ Միլլերի հետ քննարկել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ ծրագրերին վերաբերող հարցեր
ՀասարակությունՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության տնօրեն Մայքլ Միլլերի հետ:
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԱՄՆ գործընկերության շրջանակում ՀՀ պաշտպանական բարեփոխումների աջակցության նպատակով իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր: Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել նոր նախաձեռնությունների վերաբերյալ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
