Վանեցյանը եկել ա ընդդիմության մայելն քյանդրբազ ա խաղում. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիНАЧАЛЬНИК ПРИКАЗАЛ
(ՔԿ-ԻՑ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՀՈԴՎԱԾԸ ՓՈԽԵԼՈՒ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Был бы человек, а статья найдётся!
**
ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ
Հիմա Նիկոլը համացանցում մատներով կառուցած սրտիկի նշանը ում էր ուղարկում` Աննային, թե՞ Լուլուին, թե՞...
**
ՉԷ ՄԻ ՉԷ ԳՈՒԲԵՐՆԱՏՈՐ
(«ՀՅԴ-Ն ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԶԻՋԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍ ԴԱՐՁՆԵԼ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ՏԱՐԱԾՎԱԾ ԼՈՒՐԸ ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ՀԵՐՔՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ես Իշխան իմ, Կնյազ դառնալ չիմ ուզում։
**
ՊԼԻՆՏՈՒՍԻՑ ՆԵՐՔԵՎ
(ՆԻԿՈԼԻՆ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԻՄԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների, եթե այսպես շարունակվի, ապա այլ երկրներ պաշտոնական այց կատարելիս, շուտով նրան ստյուարդեսաներն են դիմավորելու:
**
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՁԵՎՈՎ
(ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ՆԻԿՈԼԱ ՍԱՐԿՈԶԻԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քրեագետների, Քադաֆիի փողերը ուտելու համար Սարկոզին կենթարկվի Մակրոնի նարկոզին:
**
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
Վանեցյանը եկել ա ընդդիմության մայելն քյանդրբազ ա խաղում:
**
ՊԱՊԱՆ Ա Է, ՊԱՊԱՆ
(«ԱԿՆԱՆ (ԱՂԴԱՄԸ) ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է» 2020Թ․-Ի ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԳՐԱՌՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Մինսկի խմբի համանախագահները հայտնում են, որ եթե Աղդամը Ալենի հայրենիքն է, տրամաբանական է, որ Իլհամն էլ նրա նախագահն է, ապա Նիկոլը Ալենի ի՞նչն է` քաղաքական պապան, թե՞․․․
**
ԱՅԴ ԿՐԱԿԸ ՄԱՐԵԼ ՉԻ ԼԻՆԻ
ԱԻՆ հրշեջ ծառայությունից հայտնում են, որ Սովետաշենի աղբավայրի անընդհատ վառվող կրակը դա ոչ այլ ինչ է, քան «Քաղաքացիական պայմանագրի» հավերժական կրակը, որն ինչքան էլ երազեն երեւանցիները մարել, հնարավոր չէ։
**
ՅՈԹԱՆԱՍՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՔՊ-Ի ՀԱՄԱՐ ՍԵՌՍ ՈՐՆ Ա
(ՔՊ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐ ՏԱՏԻԿԻ ԱԶԳԱՆՈՒՆԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՆՐԱ` «ԵՍ ԿՈՋ ԱԶԳԱՆՈՒՆ ՎԵՐՑՆՈՂ ՏՂԱ ԵՄ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ԼԳԲՏ համայնքից հայտնում են, որ եթե ՔՊ-ականների համար տատիկը կին չէ, իսկ պապիկը` տղամարդ, ապա չհասկացանք, բա մենք ի՞նչ ենք նրանց համար։