Լինելով ՀԱԵ նախկին աբեղա, հպարտանում ես, որ «մեղքի դեմ պայքարել չգիտես», ապշելու հայտարարություն. Ալլա Հակոբյան
ԹեմաՆոր պարզեցի, որ Հայաստանում 24/7 ռեժիմով գաղտնալսվում են ՀԱԵ հոգեւորականները: Դրանցից մեկը լսեցի նիկոլի լրատվականով, ուր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը դժգոհում է, որ իրեն ուղարկել են Վանաձոր Մատուռում ծառայելու: Ավելին, սովորական աշխարհիկի պես չի էլ թաքցնում իր ՆԱԽԱՆՁԸ, թե բա այսինչին ուղարկեցիք Երեւան, դե, ինձ էլ ուղարկեիք Երեւան ծառայելու, ես ընտանեկան խնդիրներ ունեմ, ես պետք է իմ որդեկորուս մորը պահեմ... Այո, ծանր է վիշտը եւ ցավալի...
Բայց ես ունեմ ուրիշ օրինակ...
Ես տեսել եմ Լիդա Առուշանյանին... Նա հիվանդ-հիվանդ գալիս եւ մասնակցում էր հականիկոլական ցույցերին... Որովհետեւ նա գիտակցում էր, որ Նիկոլի դեմ ինքը պայքարում է ոչ թե որպես ինչ-որ անձի, այլ մի չարիքի, որը կործանում է ողջ Հայաստանը եւ, իհարկե, այդ կործանման ՎԵՐՋՆԱՆՊԱՏԱԿ` Հայ Առաքելական Եկեղեցին:
Իսկ դո՛ւ, կամավոր ընտրելով Աստծուն ծառայելու ուղին եւ լինելով ՀԱԵ նախկին աբեղա, ՀՊԱՐՏԱՆՈՒՄ ես, որ «մեղքի դեմ պայքարել չգիտես»: Ապշելու հայտարարություն, քանի որ դեռ առաջին դարից քրիստոնեությունը քարոզում է ետ կանգնել մեղքից... Դա ի՛նչ է, եթե ոչ պայքար մեղքի դեմ....
Թող Աստված բոլորիս դատի Իր Դատաստանի օրը... Ուղղակի ափսոսում եմ, թե քանի-քանիսը եկան ճեմարան ոչ թե Աստծո՛ւն ծառայելու եւ մեղքից մարդկանց ետ պահելու համար, այլ պարզապես իրենց ընտանեկան խնդիրները բարելավելու նպատակով... Օրինակ վերցրեք Լիդա Արուշանյանից, ով մեն-մենակ` բայց գլուխը բարձր, կանգնած է Նիկոլի դեմ...
Ո՛չ, սխալվեցի...
Նա մենակ չէ՛...
Նա մշտապես Աստծո՛ հետ է...
Իր խոնարհ հնազանդությամբ...
Եվ իր ծանրագույն Խաչը ձեռքին...
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝