Պուտինը կարող է Բուդապեշտ թռչել ցանկացած ուղղությամբ, որը նպատակահարմար կհամարի
ՄիջազգայինԲուռն քննարկում է սկսվել այն թեմայի շուրջ, թե ինչպես պետք է Պուտինը հասնի Հունգարիա` Բուդապեշտ` Թրամփի հետ հանդիպման: Քննարկվում են ամենապազ` ամենակարճ թռիչքուղուց` Ուկրաինայի տարածքով, մինչեւ ամենաէկզոտիկները: Օրինակ, ռուսական ռազմական փորձագետներից մեկն առաջարկում է այս տարբերակը` Կասպից ծով - Իրան - Թուրքիա - Միջերկրական ծով - Չեռնոգորիա - Սերբիա - Բուդապեշտ։ Թեժ է։ Կամ` Թուրքիա - Միջերկրական ծով - Սլովենիա - Բուդապեշտ է։ Թուրքիան եւ Միջերկրաիան ծովը վտանգավոր չի համարվում: Հետո` «ԵՄ մուտքի կետը Սլովենիան է։ Նրանք պաշտում են Թրամփին և հպարտանում են, որ իրենց հայրենակիցը Միացյալ Նահանգների առաջին տիկինն է։ Սլովենիան, որի դրոշը այդքան նման է Ռուսաստանի դրոշին, ունի ելք դեպի ծով և նաև սահմանակից է Հունգարիային...»։ Ըստ այդմ, աղբյուրը բացատրում է նաեւ, թե ինչու է Պուտինը Թրամփի հետ հեռախոսազրույցում, ըստ Յուրի Ուշակովի` ««Բարձր է գնահատել ԱՄՆ նախագահի կնոջ՝ Մելանյա Թրամփի անձնական ջանքերը՝ ռուս և ուկրաինացի երեխաներին իրենց ընտանիքների հետ վերամիավորելու համար, և խնդրել է ԱՄՆ նախագահին փոխանցել իր լավագույն մաղթանքները»։ Եվ բոլորը հասկացան. Պուտինը ասպետական ջենտլմեն է, սիրում է երեխաներին և որոշել է նաև Թրամփին հաճոյանալ. ուստի նա շնորհակալություն հայտնեց նրան։ Բայց այս գովասանքի մեջ կա մի բան, որը, կարծես, դեռ ոչ ոք չի նկատել»։ Այն է` Պուտինը կարող է թռչել Մելանիի հայրենի երկնքով:
Այլ տարբերակներից էլ է խոսվում` Բելառուս-Լեհաստանով, Սլովակիայով, Սեւ ծովով եւ Ռումինիայով, Բուլղարիայով, Բալթիկ ծովի վրայով, ապա` Գերմանիայով, Ավստրիայով կամ Չեխիայով: Բայց դա էլ է վտանգավոր. «Ի՞նչ կլինի, եթե Պուտինի հետ ինչ-որ բան պատահի, և այն ստիպված լինի վայրէջք կատարել: Նրանք՝ անշուշտ, Մերցի գլխավորությամբ գերմանացիները, հեշտությամբ կդիմավորեին Պուտինին հետևյալ խոսքերով. «Մենք ձեզ համար ինքնաթիռ ենք պատրաստել՝ դեպի Հաագա»»:
Թերեւս, այս բելեր վարկածները մեկ բան հաշվի չեն առնում. որտեղից էլ Պուտինի ինքնաթիռը հասնի Բուդապեշտ, այն, մեկ է, պետք է մտնի ՆԱՏՕ-ի գոտի, քանի որ հենց Հունգարիան է ՆԱՏՕ-ական երկիր: Ըստ այդմ, Պուտինի անվտանգության անմիջական պատասխանատուն, ՆԱՏՕ-ի տարածքը հատելուն պես, Թրամփն է: Բոլոր երաշխիքները հենց Թրամփն է տալիս, եւ վայ այն երկրին, որտեղ Պուտինի ինքնաթիռը խնդիր կունենա: Իսկ եթե լինի հարձակում, ապա պատասխանը կլինի անմիջապես` միջուկային հարվածի տեսքով, որպես Ռուսաստանի անվտանգությանը հասցված ամենաուղիղ հարձակում: Ընդ որում, դա մեկ բան կնշանակի` Երրորդ համաշխարհային պատերազմ. այլ տարբերակ պարզապես չկա:
Իսկ դա նշանակում է, որ Պուտինը կարող է Բուդապեշտ թռչել ցանկացած ուղղությամբ, որը նպատակահարմար կհամարի: Միգուցե բացառությամբ Ուկրաինայի` ավելորդ եռուզեռ թույլ չտակու համար:
