Երգչուհի Մարիան ներկայացրել է Սիրուշոյի «Հավատում եմ» երգի cover տարբերակը
ՄշակութայինԵրիտասարդ երգչուհի Մարիան հանրության դատին է հանձնել իր կատարմամբ ՀՀ վաստակավոր արտիստ Սիրուշոյի «Հավատում եմ» երգի cover տարբերակը:
Սիրուշոյի այս երգը, որը վաղուց դարձել է հայ հանդիսատեսի սիրելի ստեղծագործություններից մեկը, առանձնանում է իր հոգեթով խոսքերով եւ ուժեղ հուզական լիցքով։ Մարիան, պահպանելով բովանդակային ամբողջ խորությունը, երգին տվել է նոր մեկնաբանություն՝ ընդգծելով իր յուրահատուկ վոկալը եւ նուրբ երաժշտական ճաշակը։
Նոր կատարումը հասանելի է YouTube-ում եւ սոցիալական հարթակներում, որտեղ օգտատերերը բարձր են գնահատել երիտասարդ երգչուհու ձայնային տվյալներն ու արտիստիկ մատուցումը։ Շատերը նկատել են, որ Մարիան կարողանում է համադրել դասական զգացմունքայնությունն ու ժամանակակից հնչողությունը՝ ստեղծելով հավասարակշռված եւ հուզիչ արդյունք։