Վարդան Բարսեղյանը կատարել է Հայկոյի ամենահուզիչ ստեղծագործություններից մեկը
ՄշակութայինԵրգիչ Վարդան Բարսեղյանը նորովի հնչողությամբ հանրությանն է ներկայացրել ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի սիրված ու հուզիչ ստեղծագործություններից մեկը՝ «Վերեւ» երգը։ Նոր cover տարբերակը երգչի անձնական հարգանքի եւ հիշատակի արտահայտությունն է՝ նվիրված լուսահոգի Հայկոյի հիշատակին։
Վարդան Բարսեղյանի կատարմամբ «Վերեւ»-ը պահպանել է բնօրինակի նուրբ ու հուզական տրամադրությունը: Հիշեցնենք, որ Հայկոն հայ փոփ երաժշտության ամենանշանավոր դեմքերից մեկն էր՝ երգիչ, երգահան եւ կոմպոզիտոր, որի երգերը տարիներ շարունակ հնչել են թե՛ բեմերում, թե՛ հեռուստաեթերում։ Հայկոն իր ստեղծագործություններով եւ տեսակով առանձնանում էր անկեղծությամբ, բարձր պրոֆեսիոնալիզմով եւ մարդկային ջերմությամբ։ Նրա երգերը՝ «Ամեն անգամ», «Կյանք», «Վերեւ» եւ այլք, շարունակում են հուզել ու ներշնչել երաժշտասերներին։
Վարդան Բարսեղյանի «Վերեւ» cover-ը եւս մեկ անգամ հիշեցնում է Հայկոյի երաժշտական ժառանգության արժեքը եւ այն մեծ սերն ու հարգանքը, որ նա թողել է իր արվեստով։
