Իլհամը՝ Նիկոլին՝ բենզինը ինձանից, գաղափարը քեզանից. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիԿԱՅԵՆԱԿԱՆ ՄԵՂՔ
Ըստ թեոլոգների` Նիկոլը գնացել էր հաղորդություն ստանալու եւ Հռոմի պապից հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցին կործանելու համար ինդուլգենցիա ստանալու համար:
**
ԵՐԱԶԱԽԱԲՈՒԹՅՈՒՆ
Ըստ քաղտեխնոլոգների` Արամ Ա-ն Նիկոլին իր գիրքը նվիրելիս, հույս է ունեցել, որ Էրդողանի գրքից հետո հիմա Աննան իր գիրքն ա ավարտելու:
**
ԲՆԱԶԴԻՆ ՀՆԱԶԱՆԴ
(ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՈԼՈՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ «ԿՌԻՍՆԵՐ» ՓՆՏՐԵԼՈՒ ՀՐԱՀԱՆԳ ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Փնտրեք, չփնտրեք, եկավ պահը, առաջինը նրանք են խորտակվող ՔՊ-ի նավը լքելու:
**
ՁՐԻ ԲԵՆԶԻՆ ՄԻԱՅՆ ԻԼՀԱՄԻ ԹԱԿԱՐԴՈՒՄ Ա ԼԻՆՈՒՄ
(«ՄԵՐ ՁԵՎՈՎ» ՇԱՐԺՄԱՆ ՀԱՎԱՔԻ ՕՐԸ ԳՌԶՈՅԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՎՃԱՐ ԲԵՆԶԻՆ ԲԱԺԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Երբ Գռզոյի մոտ Իլհամի բենզինը շատանում ա, քսում ա մուֆտչիների հետույքին։
**
ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ
Հիմա տենց էլ չհասկացանք` Նիկոլը Իլհամի բարեկամն է, թե՞ Հռոմի պապի:
**
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
Նիկոլը Վարդան Ղուկասյանին գողացավ, գյումրեցին տեսավ, զարմացավ:
**
ԴԻԼԻՋԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՂՂՎԱԾ ՔՊ-ԻՆ
(ԴԻԼԻՋԱՆԻ ԱՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ՕՐՈՔ 4 ԱՄԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆՈՏԱՐ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Լավ նայեք, կարող ա արու չի, որ արու լիներ, մի նոտարի եղածն ինչ է, Երեւանում ամեն կանգառում երկու նոտարական գրասենյակ կա։
**
ՆԻԿՈԼԻ ՀԱՄԱՐ ԷԼ «ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԸ» ՀՆԱՑԱԾ ԿՐՈՆ Է
Նիկոլին իր հավատքի բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռոմ՝ Կաթողիկ եկեղեցի։
**
ԻՍԿ ԱՌԱՎՈՏՆԵՐՆ ԱՅՆՏԵՂ ԽԱՂԱՂ ՉԷԻՆ
Վարդանիկին ձերբակալելուց հետո` ընկեր Մարգոն կոկորդը պատռե գը։
**
ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ, ԿԱՄ ՀԱՋՈՂՎԱԾ ՓՈՐՁ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից հայտնում են, որ ժամանակին Գարեգին Ա-ից հետո Գարեգին Բ-ի կաթողիկոսական ընտրությունների հաջող փորձից հետո` Արամ Ա-ն նախաձեռնել է Ամենայն Հայոց Արաբ Բ կաթողիկոսական ընտրությունների քարոզարշավը իր գրքի շնորհանդեսով։
**
ԻԼՀԱՄԸ` ՆԻԿՈԼԻՆ
(«ԳԱԼՖ» ԲԵՆԶԱԼՑԱԿԱՅՆՆԵՐՈՒՄ «ՄԵՐ ՁԵՎՈՎԻ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՕՐԸ ԱՆՎՃԱՐ 10 ԼԻՏՐ ԲԵՆԶԻՆ ԲԱԺԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Բենզինը ինձանից, գաղափարը քեզանից։