Ով է եղել Մարգարյանի հետ, երբ վերջինս ինքնասպանության փորձ է կատարել. նոր մանրամասներ
ԹեմաԼրագրող ԼԻԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ գրում է.
«Իշխանություն» լրատվականին նոր մանրամասներ են հայտնի դարձել Մխիթար Մարգարյանի դեպքից: Ինքնասպանության փորձը կատարելուց առաջ Մխիթարը մի կնոջ հետ է եղել Երիցյանների սուպերմարկետի հետնամասում: Զրույցի ավարտից հետո, երբ կինը շրջվել է, որ հեռանա, Մխիթարն իրեն պատկանող հրազենով կրակել է ինքն իր վրա:
Ավելի վաղ գրել էի, որ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին: «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանը: Դեպքը տեղի է ունեցել Արաբկիրում՝ Երիցյանների սուպերմարկետի հետնամասում: Հիվանդանոց տեղափոխված Մարգարյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: ՆԳՆ-ից հայտնեցին՝ նախնական տեղեկություններով՝ անձը ինքնասպանության փորձ է կատարել՝ կրակելով ինքն իրեն»:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝