Արման Ծառուկյանը Հայաստանում է Իսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրը ԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորում Քաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն» Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն Պիոտրովսկուն Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումը Արմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովին «Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել Օրվա աստղագուշակ

Փաշինյանն ուզում է Հովհաննավանքի շուրջ ստեղծել հակաթոռ կաթողիկոսություն. Շարմազանով

Հանդիպում

Հովհաննավանքում կարգալույծ քահանա Սարգիս Ստեփանյանի ձեռամբ՝ կատարվեց կեղծ պատարագ, որին ներկա էին Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ական պատգամավորներ, նախարարներ: Իսկ իրական հոգեւոր հայրերի ճանապարհը դեպի եկեղեցի արգելվեց՝ նիկոլական ամբոխի ու ոստիկանների դավադիր ու համաձայնվեցված գործողություններով: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ:

«ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔԸ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐՈՎ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՐԵՐԻ ԴԵՄ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ»

Ձեր գնահատմամբ՝ Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձություններն ի՞նչ վտանգներով են հղի։

Նախ պետք է հասկանանք` ինչ է տեղի ունենում։ Ինձ թվում է` Նիկոլ Փաշինյանն ունի շատ լավ «խորհրդատուներ», որոնք ուսումնասիրել են եկեղեցու պատմությունը եւ դրա երկպառակտչական որոշ բարդ եւ շինծու դրվագներ ու գնում են այդ ճանապարհով։

Որպես պատմաբան՝ ուզում եմ ասել, որ, դժբախտաբար, մեր պատմության ընթացքում եղել է մի կարճ ժամանակահատված՝ 591-602 թթ.-ը, երբ հակաթոռ կաթողիկոսություններ են ստեղծվել։ Հակաթոռ կաթողիկոսությունը հետեւյալն է, որ պաշտոնական կաթողիկոսությանը հակառակ ստեղծվում է զուգահեռ կաթողիկոսություն, որը, փաստորեն, ընդդիմադիր է պաշտոնական կաթողիկոսարանին: 591 թ.-ին նման բան եղել է, երբ  Հայաստանը զրկված էր պետությունից եւ բաժանված էր, ըստ էության, երկու մասի։ Արեւելյան մասը Պարսկաստանի տիրապետության տակ էր` Դվին կենտրոնով, արեւմտյան մասը Բյուզանդիայի տիրապետության տակ էր։ Դվինը կաթողիկոսության կենտրոնն էր, այնտեղ գահակալում էր Հայոց կաթողիկոսը, եւ բյուզանդացիների Մորիկ կայսրն իր արտաքին քաղաքական խնդիրները լուծելու համար՝ Ավանում ստեղծեց հակադիր, հակաթոռ կաթողիկոսություն։

Հիմա Նիկոլ Փաշինյանը. վերոնշյալ օրինակով ուզում է Հովհաննավանքի շուրջ ստեղծել հակաթոռ կաթողիկոսություն։ Նա Հովհաննավանքը աղանդավորներով, իր կողմնակիցներով սարքում է պաշտոնական եկեղեցու հայրերի դեմ շարժման կենտրոն: Պառլամենտում էլ նա հայտարարեց, որ պետության բալանսում կան Հայ Առաքելական եկեղեցուն անվարձահատույց տրված եկեղեցիներ, որոնք իրենք հետ կվերցնեն։ Պարզ է, որ սա գնում է հակաթոռ կաթողիկոսություն ստեղծելու ճանապարհով եւ փաստացի անում է շատ վատ բան։ Նման տխուր օրինակ, որն ունեցել ենք 6-րդ դարում, շատ կարճ տեւեց՝ ընդամենը 11 տարի:

— Պարոն Շարմազանով, կարծում եք՝ այս ամենն, ի վերջո, հանգեցնելու է քաղաքացիական բախումների՞:

Այս ամեն ինչը նախ եւ առաջ հանգեցնելու է Հայ եկեղեցու հերթական պառակտման, որին տանում է Նիկոլ Փաշինյանը եւ նրան սպասարկող «սպասավորները»: Աստված տա, այդ «սպասարկողները» քիչ լինեն, խոնարհությունը, Աստծուն ծառայությունը, եկեղեցուն եւ Հայոց Հայրապետին, Կանոնագիրք Հայոցին եւ Դատաստանագրքի կետերին հավատարիմ մնալը լինի հստակ: Այլապես, մեծագույն պատակռում կարող է լինել: Դեմիրճյանի «Հայը» կարդացե՞լ եք, որտեղ ասվում է, որ ամեն հայ իր համար մի եկեղեցի է սարքում, այդ եկեղեցին է գնում, մյուս եկեղեցին չի գնում: Հուսով եմ, որ մեր հավատացյալ ժողովուրդը, մեր քաղաքացիները չեն տրվի այդ երկպառակտությանը, բայց այլեւս փաստ է, որ կիրակի օրն այն, ինչի ականատես եղանք Հովհաննավանքում, Վեհափառ Հայրապետին եւ պաշտոնական Հայ Առաքելական եկեղեցուն դուրս դնելու ինչ֊-որ շարժում է մեկնարկում։ Անունը կուզեք դրեք՝ Նիկոլյան շարժում, նոր Արամյան շարժում, նոր աղանդավորական շարժում, նոր Պավլիկյան կամ Թոնդրակյան շարժում, կամ նոր Մորիկյան շարժում, բայց փաստն այն է, որ գնում են այդ ուղղությամբ: Հետո ինչ կլինի, չգիտեմ, բայց իմ կոչն է, որ կանգնած լինենք մեր եկեղեցու հայրապետի, մեր եկեղեցու հայրերի եւ մեր միասնական հավատի շուրջ։

«ԵԹԵ ԱՅՍ ՏԵՄՊԵՐՈՎ ԳՆԱՆՔ, 2-3 ՏԱՐԻ ԱՆՑ ԴԱՍԱԿԱՆ ԻՄԱՍՏՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԻ ԼԻՆԻ»

— Ի դեպ, մինչ Նիկոլ Փաշինյանի աջակիցները փակում են հոգեւոր հայրերի  ճանապարհը՝  դեպի եկեղեցի, վերջինս ԱԺ-ում հայտարարում էր, թե իրենք քաղաքականապես պատրաստ են ճանապարհ տալ Ադրբեջանին, որպեսզի իրենց բեռները տեղափոխեն Թուրքիա եւ հակառակը: Բայց տեխնիկապես պատրաստ չեն, 2-3 տարի անց պատրաստ կլինեն։ Ի՞նչ կասեք այս մասին:

Այսինքն` ինքը հույս ունի, որ 2-3 տարի անց էլ լինելու է վարչապե՞տ։ Եթե այս տեմպերով գնանք, այդ ժամանակ դասական իմաստով Հայաստան չի լինի, կլինի Էրմինիստան կամ Արեւմտյան Ադրբեջան։ Եթե Հայաստանը պիտի հրաժարվի Անկախության հռչակագրից, եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվելու է նոր Սահմանադրություն գրել, որտեղ Անկախության հռչակագրի դրույթները չեն լինելու, որտեղ Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, Արցախի մասին խոսք չի լինելու, Արարատը մեր ազգային սիմվոլից վերացվելու է, էլ ի՞նչ է մնալու։ Եկեղեցու բացառիկությունը վերացվում է, այդ ընթացքում եկեղեցին պառակտվում է, ինչպես Մորիկ կայսրն է արել ժամանակին, հիմա սա ընդամենը տարա՞ծք է, թե՞ պետություն:

Իսկ ի՞նչն է խանգարելու, որ Նիկոլ Փաշինյանը չկառավարի եւս 2-3 տարի առնվազն, երբ արդեն 16 եւ ավել քաղաքական ուժ՝ նույն 2021-ի սցենարով, պատրաստվում է 2026 թվականին գնալ ընտրությունների նրա հետ:  

— Ինչը չէ, ովքեր են խանգարելու։ Ես հույս ունեմ, որ հայ ժողովուրդը պետք է արթնանա եւ կլինի իմպիչմենտով, թե առանց իմփիչմենտի՝ այնուամենայնիվ, կգիտակցի, որ այս ՔՊ-ական խմբակը ոչ թե խաղաղություն է բերում, այլ ադրբեջանացում, հնազանդեցում եւ նոր սպառնալիքներ։ Այսինքն` քո բոլոր զենքերը դու վայր ես դնում թշնամու առաջ, եւ քո հույսը Ալիեւի հումանիզմն է՞:

Ինչպե՞ս կարելի է, օրինակ, ուրախանալ, ցնծալ ամբողջ ՔՊ-ով, որ Ադրբեջանով ցորեն է մտնելու Հայաստան, երբ Բաքվում գտնվում են քո եղբայրները: Արցախահայերը 10 ամիս սոված-ծարավ մնացին, բայց Աղդամի ճանապարհով օգնություն չվերցրեցին ադրբեջանցիներից: Ալիեւն Աղդամով էր ճանապարհ տալիս, Կարմիր խաչը Աղդամով գալիս էր ՝ Ադրբեջանից օգնություն բերելով, բայց Արցախի ժողովուրդը հրաժարվեց ադրբեջանցիների տված այդ հացը, օգնությունը վերցնել: Իսկ այսօր ամբողջ ՔՊ-ով ասում են` մի հատ ասեք` լավ է, թե վատ է: Իհարկե, վատ է այս պայմաններում, երբ որ դեռ մեր երեխաների արյունը չի չորացել, երբ նրանցից շատերը անհետ կորած են, որոշները գերեզմաններ դեռ չունեն, մի մասն էլ Բաքվի բանտերում է, քեզ մորթողի հացը ուտում ես, մի հատ էլ ուրախանում ե՞ս, ասում ես` լավ է, թե վա՞տ է։ Այսինքն՝ մենք վեր ենք ածվել Հրանտ Մաթեւոսյանի ասած անասունի՞, որ ձագին մորթել էին երեկ, բայց ինքն այսօր նստած խոտ է արածում, հիշողությունից զրկվե՞լ ենք։

Ես միշտ էլ խաղաղասիրության կոչ եմ արել, բայց, կներեք այդ ամեն ինչը պիտի լինի արժանապատիվ: Արցախը թող չտային, այնտեղից լիքը ցորեն էր գալիս Հայաստան: Թող չհանձնեին Արցախը, ցորենն էլ կլիներ, ամեն ինչն էլ: Արցախը հանձնեցին, գերիներին թողել են Բաքվում, հազարավոր զոհեր են տվել, տասնյակ հազարավոր վիրավոր են տվել, 120 հազար արցախցիներն էլ անտուն են թողել, ամբողջ Արցախի հարստությունը թողել են թուրքին, գումարած դրան՝ Սերժ Սարգսյանի բերած 6 միլիարդ զենքը, որպես մետաղալոմ թողել եքն Ադրբեջանին՝ տրաֆեյ, հիմա էլ կանգնում գլուխ են գովում, որ «չերեզ» Ադրբեջան ղազախական ցորեն է գալու Հայաստա՞ն:

«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑԻ ՊԵՏՔ Է ԱՍԻ` ԻՆՔԸ ՌՈՒԲԻԿՈՆԻ ՆԻԿՈԼԱԿԱՆ ԱՓՈՒՄ Է, ԹԵ ԱԶԳԱՅԻՆ»

— Վաղարշապատում ընթանում է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը եւ առաջին իսկ օրվանից ահազանգեր կան իշխանության կողմից վարչական ռեսուրսի կիրառման, անօրինականությունների:  ՔՊ-ականներն, այդուհանդերձ, պնդում են, որ այստեղ «Գյումրիչի լինելու: Ի՞նչ սպասումներ ունեք:

— Բայց ինչու միայն Գյումրին, ինչի՞ ՔՊ-ն էլ որտե՞ղ է հաղթել: Ալավերդիո՞ւմ է հաղթել, Վանաձորո՞ւմ, Բերդո՞ւմ, Մասիսո՞ւմ, Երեւանո՞ւմ, թե՞ Սյունիքի քաղաքներում: Կա՛մ վերջում «ֆոկուս» են արել ու այդ քաղաքապետերին շանտաժ են արել, կա՛մ լեզու են գտել հետները, կա՛մ քրեական գործեր են կարել, կա՛մ էլ մանդատագողություն են արել, դարձել են քաղաքապետ, ինչպես եղավ Ալավերդիում: Երեւանում ինչի՞ ընտրվել են, այդ ո՞ր մեծ համայնքում է ՔՊ-ն ընտրվել, որ մի հատ էլ ասում ենք, թե «Գյումրի 2» թույլ չենք տա: Այնպիսի տպավորություն է, թե իբր իրենք մնացած համայնքներում հաղթել են, մենակ Գյումրիում են փոքրամասնություն եղել:

Ինչ վերաբերում է առհասարակ ընտրություններին, ես չեմ ուզում հիմա այդ օրակարգի մասին խոսել, որովհետև մեր կուսակցության օրակարգում այս պահին վարչապետին  անվստահություն հայտնելու գործընթացն է: Մեր խմբակցության ղեկավարն էլ պառլամենտում հայտարարեց, որ անկախ պատգամավորների հետ բանակցություններ են գնում, եւ նրանք չեն խոչընդոտելու իմփիչմենթի գործընթացը։ Մի բան ակնհայտ է` ամեն ինչ պետք է հայ ժողովուրդը որոշի, գիծը քաշված է։  Յուրաքանչյուր հայ մարդ, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է ասի` ինքը ռուբիկոնի նիկոլական ափում է, թե ազգային, պետական ափում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ամենաչսիրված երկրների ցանկում են նաև մեր հարևաններ Իրանը և Թուրքիան, առաջին տեղում Չինաստանն էԱրման Ծառուկյանը Հայաստանում էԻսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրըԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորումԻնչու YouTube-ը չի դրամայնացվում Հայաստանում․ Փաշինյանի ու ԲՏԱ նախարարի անկատար խոստումները. ՀետքՔաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն»Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն ՊիոտրովսկունՎլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի հետՉինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումըԱրմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովինԴեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր ԱթոռըԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցելՕրվա աստղագուշակԱլիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացըԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված