Ոստիկանները Երեւանում վնասազերծել են «Տուճոյի Սամոյին». վերջինը կասկածվում է մարդու առևանգման փորձի մեջ
ՀասարակությունԱյսօր՝ հոկտեմբերի 28-ին, մարդու առևանգման փորձի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի մոտ առևանգման փորձ է տեղի ունեցել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ 48-ամյա Սամվել Ս.-ն է, ով Շենգավիթում հայտնի է որպես «Տուճոյի Սամո», իսկ քաղաքացին, որին նա փորձել է ստիպողաբար նստեցնել ավտոմեքենան ու տանել, Երևանի բնակիչ 41-ամյա Ռոման Ն.-ն է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանց միջև եղել է գումարային հարցի շուրջ ծագած խոսակցություն։
