Явление Никола народу. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիԿԱՐԳԱԼՈՒՅԾՎՈՂ ՄՈԼԱԳԱՐԸ
(ՆԻԿՈԼԻ` ԿՈՆՅԱԿՆ ՈՒ ՇԱՄՊԱՅՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԻՆԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` Նիկոլը կաթողիկոսին կարգալույծ դեռ չարած, հիմա էլ «կոնյակին» ու «շամպայնին» է կարգալույծ անում։
**
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Պետռեգիստրից հայտնում են, որ կարգալույծ Ստեփան Ասատրյանը դիմել է իրենց, գրանցելու նոր կրոնական կազմակերպություն` «Նիկոլի վերջին օրերի ստերի եկեղեցի» անվանմամբ։
**
ԱՍՏՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՍԿՈՒՐՍ
(ԿԱՐԳԱԼՈՒՅԾ ՔԱՀԱՆԱՅԻ ԿՈՂՄԻՑ` ՎԵՀԱՓԱՌԻՆ ՀԱԿԱԴԱՐՁԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
-Самозванец! -От самозванца слишу!
**
ЯВЛЕНИЕ НИКОЛА НАРОДУ
Ես Քրիստոսի հարությանը չեմ հավատում,
բայց Նիկոլի հարությանը հավատում եմ։
Հովիկ Աղազարյան
**
ՌԵՏՐՈ
(ԿԻՆԸ` ԱՄՈՒՍՆՈՒՆ` ԿԱՐԵՆ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ ԻՐ ՄՈՐԸ, ԱՅՍԻՆՔՆ` ՆՐԱ ԶՈՔԱՆՉԻՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՆՐԱ` «ՉԵՄ ՄԻՋՆՈՐԴԵԼՈՒ, ՈՐ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
-Моя мама сидит в тюрьме,
Помоги мою маму.
-Подождём твою мать,
подождём твою мать!
**
«ШАБАШ ВЕДЬМ» ՕՐԸ ՑԵՐԵԿՈՎ
(ՔՊ –ԱԿԱՆՆԵՐԻ` «ԵԿԵՂԵՑԻՆ ԱԶԱՏԵՆՔ ՍՐԲԱՊԻՂԾՆԵՐԻՑ» ԿԱՐԳԱԽՈՍԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ թեոլոգների` իրենց մոտ տարակարծություն կա, թե՞ արդյոք Նիկոլին հաջողվել է կիրակի օրը բոլոր սրբապիղծներին հավաքել Հովհաննավանքում։