Հանրապետությունում սպասվում է անձրևային եղանակ
ԵղանակՀանրապետության առանձին շրջաններում հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 30-ի գիշերն առանձին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2- 5 մ/վ, հոկտեմբերի 29-ի առանձին շրջաններում հնարավոր է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-30-ին կնվազի 6-9 աստիճանով, նոյեմբերի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում` հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հոկտեմբերի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 25.8°C (2023 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -3.6°C (1965 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 10.2°C