ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ը, ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ԴԱԺԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է
Հոկտեմբերի 27-ը, Արցախյան 44-օրյա դաժան պատերազմի անմահ հերոս ՏԱՐՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ հիշատակի օրն է, ուղիղ 5 տարի է անցել։ Պատերազմի բոթը լսելով, խիզախ հայորդին ՌԴ Կրասնոդար քաղաքում էր գտնվում, միանգամից վերադարձել է Հայաստան ու սեփական ցանկությամբ կամավորագրվել և մեկնել առաջնագիծ, մարտական գործողությունների է մեկնել հոկտեմբերի 21-ին։ Երբ Սանասարից նահանջի հրաման են տվել, Տարոնը չի նահանջել ու գնացել է առաջ։ Զոհվելու օրը, Տարոնը զանգել է հորն ու ասել, որ շրջափակման մեջ է ընկել, սակայն գերի չի հանձնվելու, նռնակով պայթեցնելու է իրեն։ Նախահարձակ է եղել ու զոհվել հերոսաբար, քաջի մահով, թեժ մարտերի ժամանակ։
ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ։ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ, ՄԵՐ ԲՈԼՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ...
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ