Հարևաններ․ Իրանի և Վրաստանի տնտեսական վիճակը
ՄիջազգայինԻրանի տնտեսությունը 2025 թվականին սրընթաց անկման ճանապարհ է բռնել։ Համաշխարային բանկը կանխատեսում է, որ այս տարի Իրանի ՀՆԱ-ն կկրճատվի մոտ 1,7 %, իսկ 2026 թվականին՝ 2,8 %։ Անկումը պայմանավորված է մի քանի գործոններով. առաջին հերթին պատժամիջոցների վերականգնումը՝ մասնավորապես իրանական նավթի արտահանման սահմանափակումները։ Նաև լուրջ խնդիր է դարձել ինֆլյացիան. վերջին տվյալներով՝ գնաճի տեմպերը մոտենում են 40 %–ի։
Նկատելի է կապիտալի արտահոսք. ֆինանսական շուկաներում մարդկանց վստահությունը պակասում է, ռիալի արժեզրկումը շարունակվում է, և բնակչությունն իր խնայողությունները սկսել է պահել դոլարով կամ այլ արժույթներով։
Այս ամենը հանգեցնում է սոցիալ-տնտեսական լարվածության աճի՝ գործազուրկության, դրամի արժեզրկման և բնակչության կրճատված եկամուտների պայմաններում։
Վրաստանը Եվրասիական եւ տարածաշրջանային հետաքրքրությունների առումով «միջանցքային» դերակատարություն է ստանձնում։
Այս տարվա առաջին կեսին ապրանքային արտահանման աճը 13,7 % էր, իսկ ներմուծումները՝ 12,4 %։
Վրաստանը վերանորոգում է իր ենթակառուցվածքները՝ ձգտելով դառնալ միջանցքային հանգույց Ասիա–Եվրոպա ուղղություններով. օրինակ, «Middle Corridor» նախագծի շրջանակներում՝ Փոթու նավահանգստի ակտիվացման քայլերը, Թբիլիսիի նոր չոր նավահանգստի (dry port) ներդրումները։
Իսկ միջազգային ֆինանսական կառույցներն ավելի լավ կանխատեսումներ են տալիս Վրաստանին՝ ՀՆԱ-ի աճը 2025 թվականին գնահատելով ≈ 7 %։
