Արման Ծառուկյանը Հայաստանում է Իսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրը ԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորում Քաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն» Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն Պիոտրովսկուն Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումը Արմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովին «Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել Օրվա աստղագուշակ

Ինչ է հուշում ԱԺ փոխնախագահ Ռուբինյանի հակաեկեղեցական հռետորաբանությունը

Ներքաղաքական

Տպավորություն է, որ իրեն հարգող գրեթե յուրաքանչյուր ՔՊ-ի հետ առնչություն ունեցող չինովնիկ, պետք է առաջնորդվի միայն ապակառուցողական եւ ժխտողական դրսեւորումներով: Այսպես, մենք վերլուծել ենք ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ բանագնաց ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ֆեյսբուքյան պաշտոնական էջի վերջին մեկ ամսվա գրառումները եկեղեցու դեմ եւ պարզել, որ նրա էջը դարձել է հակաեկեղեցական քարոզչության հարթակ։ Պաշտոնատար անձը, որն օրենքով կոչված է ներկայացնելու պետական հավասարակշիռ խոսք, իր հրապարակումներով հետեւողականորեն հարձակում է իրականացնում Հայ Առաքելական Եկեղեցու եւ անձամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ։

ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԲՆՈՒՅԹՆ ՈՒ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Ֆեյսբուքյան գրառումների ընդհանուր տրամադրությունը հստակ է՝ Եկեղեցու եւ Կաթողիկոսի վարկաբեկում՝ անձնական վիրավորանքների, ծաղրի, հեգնանքի եւ մեղադրանքների միջոցով։ ԱԺ փոխնախագահը Եկեղեցու առաջնորդին հետեւողականորեն անվանում է «Կտրիճ Ներսիսյան», հանդես գալիս կեղծ բարեպաշտության եւ մեղադրանքի հռետորաբանությամբ՝ փորձելով ձեւավորել պատկեր, թե Կաթողիկոսը «վտանգ է» Եկեղեցու համար։

Նման արտահայտությունները ոչ թե քննադատություն են, այլ նպատակաուղղված քարոզչություն՝ ուղղված Եկեղեցու նկատմամբ հասարակական անվստահության խորացմանը։ Ավելին՝ հրապարակումները հաճախ համեմված են վիրավորական բառապաշարով («քաղաքական ինցեստ», «շան տղա», «քոչարյանասեր»), ինչը անպատշաճ է պետական բարձրաստիճան պաշտոնյայի խոսքին։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ՀԱՎԱՏՔԻ ՀԱՇՎԻՆ

Ռուբինյանի գրառումներում կրոնական թեման միտումնավոր կապվում է քաղաքական անցյալի եւ ներկայի գործիչների՝ Քոչարյանի, Սարգսյանի, Տեր-Պետրոսյանի հետ՝ փորձելով Եկեղեցուն ներկայացնել որպես նախկին իշխանությունների գործիք։ Սա դասական քաղաքական շահարկման օրինակ է, երբ հոգեւոր արժեքը օգտագործվում է քաղաքական պառակտումը խորացնելու համար։

Հատկանշական է, որ պետական պաշտոնյան ոչ միայն չի պահպանում չեզոքություն կրոնական հարցերում, այլ փաստացի ներգրավվում է Եկեղեցու ներքին կյանքի քննարկումների մեջ՝ հրապարակային դատավճիռներ արձակելով հոգեւորականների նկատմամբ եւ պահանջելով Կաթողիկոսի հրաժարական։

ԷԹԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

ԱԺ փոխնախագահի խոսքը պետական էթիկայի չափանիշների հետ որեւէ աղերս չունի։ Սահմանադրությամբ եւ պատգամավորների վարքի կանոնակարգով, պաշտոնյան պարտավոր է հարգել ազգային եւ հոգեւոր ինստիտուտների արժանապատվությունը, խուսափել հասարակության պառակտումից։

Սակայն այս հրապարակումներում մենք տեսնում ենք հակառակը՝ հասարակության մեջ ատելության, հակասահմանադրական հնչերանգներով թշնամանքի խթանում՝ ուղղված ազգային եկեղեցուն։ Սա ոչ միայն բարոյական խնդիր է, այլ պետական պատասխանատվության հարց։

ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ

Պաշտոնատար անձի նման խոսքը կարող է դիտարկվել միաժամանակ մի քանի իրավական հարթությունում.

1. ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածի խախտում (արգելվում է ատելության, թշնամանքի եւ անհանդուրժողականության քարոզչությունը, այդ թվում՝ կրոնական հիմքով). Ռուբինյանի գրառումները, որոնցում Եկեղեցու եւ հոգեւորականների հասցեին հնչում են վիրավորանքներ ու մեղադրանքներ, կարող են ընկալվել որպես կրոնական թշնամանքի խթանում։

2. «ԶԼՄ-ների մասին» եւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքների սկզբունքների խախտում. պետական պաշտոնյան պարտավոր է հրապարակային խոսքում պահպանել փաստականության եւ արժանապատվության սկզբունքը։ Անհիմն մեղադրանքները եւ անձնական բնույթի տեղեկատվության տարածումը կարող են հանգեցնել զրպարտության իրավական հետեւանքների՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի շրջանակում։

3. ԱԺ պատգամավորների վարքի կանոնակարգի խախտում. ըստ 3-րդ եւ 4-րդ հոդվածների՝ պատգամավորն իր գործունեությամբ պետք է նպաստի համերաշխությանը եւ չշահարկի պետական ու կրոնական ինստիտուտները։ Այս դեպքում փոխնախագահի հրապարակումներն առնվազն կարող են հիմք տալ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի միջամտությանը։

4. Հասարակական անվտանգությանը սպառնացող հետեւանքներ. Եկեղեցու եւ հոգեւոր առաջնորդի դեմ պարբերական եւ վիրավորական քարոզչությունը կարող է առաջացնել լարվածություն հավատացյալների շրջանում եւ հանգեցնել սոցիալական բախումների, ինչն արդեն գնահատվում է որպես հանրային կարգի խախտման ռիսկ։

Այսպիսով, խոսքը ոչ միայն քաղաքական կամ բարոյական խնդրի, այլ իրավական պատասխանատվության ենթակա վարքի մասին է։

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ՝ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ

Արժե հիշեցնել, որ Հայ Առաքելական Եկեղեցին ոչ թե «կուսակցություն» է կամ «քաղաքական կողմ», այլ հայ ժողովրդի հոգեւոր եւ մշակութային գոյության հիմնասյունն է։ Այն հազարամյակ շարունակ պահպանել է մեր ինքնությունը, լեզուն եւ հավատը՝ անգամ պետականության կորստի պայմաններում։

Երբ պետական պաշտոնյան նման վիրավորական խոսք է հնչեցնում դեպի Սուրբ Էջմիածին, նա փաստացի հարվածում է ազգային համերաշխությանը եւ ժողովրդի հոգեւոր միասնությանը։

Այնպես որ, հասարակությունը պետք է պահանջատեր լինի ոչ միայն ընդդիմադիրների, այլեւ իշխանության ներկայացուցչի խոսքի նկատմամբ։ Պետական պաշտոնյան, որն իր խոսքը դարձնում է ատելության, զրպարտության եւ ծաղրի գործիք՝ հատկապես Եկեղեցու հասցեին, խախտում է այն արժեքները, որոնց վրա կանգնած է Հայաստանի Հանրապետությունը։

Հայ Առաքելական Եկեղեցին բազմիցս ապացուցել է, որ կանգուն է ժամանակի բոլոր փոթորիկների մեջ։ Բայց երբ այդ փոթորիկը բարձրանում է պետական ամբիոնից, դա այլեւս անձնական դիրքորոշում չէ, այլ ազգային ինքնության դեմ ուղղված քայլ։ Եվ այս իմաստով Ռուբեն Ռուբինյանի հրապարակումները ոչ թե ազատ խոսքի դրսեւորում են, այլ՝ պետական պատասխանատվության լրջագույն խնդիր։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Արման Ծառուկյանը Հայաստանում էԻսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրըԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորումԻնչու YouTube-ը չի դրամայնացվում Հայաստանում․ Փաշինյանի ու ԲՏԱ նախարարի անկատար խոստումները. ՀետքՔաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն»Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն ՊիոտրովսկունՎլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի հետՉինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումըԱրմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովինԴեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր ԱթոռըԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցելՕրվա աստղագուշակԱլիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացըԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴԻլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված