Մահացել է դերասան Չեկի Կարիոն
ՄշակութայինՄեր սերնդի համար, միգուցե, անունը շատերը չմտաբերեն, բայց միանշանակ դեմքը բոլորը կհիշեն: Հիմնականում Լյուկ Բեսսոնի հետ էր աշխատում` « Նիկիտա» « Ժաննա Դ´Արկ » ֆիլմերում , ոչ պակաս հայտնի` « Նոստրադամուս» ֆիլմի գլխավոր դերում:
Հայերից շատերը նրան կհիշեն « Արտույտների Ագարակ»-ը ֆիլմում` Արամի դերում:
Կարիոն ծնվել է Թուրքիայում, հայրը հրեա է, մայրը ` ֆրանսիահպատակ հույն, այդ պատճառով են տեղափոխվել, և նա կարիերան սկսել Ֆրանսիայում , երկար տարիներ աշխատելով Ստրասբուրգում:
Իր ծագման մասին հարցազրույցում ասում է « Ես իհարկե հարստացած եմ իմ տարբեր ազգությամբ նախնիներով, բայց , միևնույն է, չեմ ցանկանում կոնկրետ որևէ ազգությանը նախապատվություն տալ կամ առաջ բերել, ես կարծում եմ, որ առաջնայինը` մենք բոլորս մարդ -արարած ենք և գալիս ենք նույն « օրորոցից» :