42 տարեկան հասակում մահացել է բժիշկ - գինեկոլոգ Նարեկ Շահբազյանը
ՀասարակությունՆարեկ Արամովիչ Շահբազյանը, ով Հայաստանի առաջատար մանկաբարձ-գինեկոլոգներից մեկն էր, հանկարծամահ է եղել 42 տարեկան հասակում: Նարեկ Շահբազյանը աշխատում էր Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում: Նա շնորհալի բժիշկ էր:
Նարեկը մեծ ոգու և բարի սրտի տեր մարդ էր, անձնուրաց նվիրված իր գործին։ Վերջինս ուներ երեք անչափահաս երեխա։
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Նարեկ Շահբազյանի ընտանիքին և ընկերներին։
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 6-ին, «Լուար» հուղարկավորության սրահում, 2-րդ սենյակում, ժամը 17:00-ին։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝