Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ադրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետները Ցավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր Սերոբ Պաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ Ղազարյան Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասին Ռուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ) Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էին Ռուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post» Ուիտկոֆը հայտարարություն է տարածել ուկրաինացիների հետ բանակցությունների մասին 2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրա

Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան դատապարտում է. հայտարարություն

Թեմա

2025 թվականի նոյեմբերի 13-ին իրավապահների կողմից խուզարկվել է AntiFake.am լրատվական հարթակի գրասենյակը, որի արդյունքում առգրավվել է լրատվականի եթերային ու առօրյա գործունեությունն ապահովող տեխնիկայի գերակշիռ մասը։ Մասնավորապես՝ վերցվել են բոլոր համակարգիչները, պոդքաստի միկրոֆոնները, առկա բոլոր տեսախցիկները, տեսախցիկների և միկրոֆոնների եռոտանիներն ու ստենդները, նկարահանող դրոնները, մարտկոցները և դրանց լիցքավորիչները, կրիչներ, լարեր, ուղիղ եթերի հեռարձակման ամբողջ տեխնիկան, աուդիո միքշերային վահանակը և այլն, ինչի հետևանքով լրատվամիջոցի աշխատանքը դարձվել է փաստացի անհնար։

Ինչպես երևում է վերոհիշյալից, առգրավված սարքավորումների առնվազն մի մասը, եթե ոչ մեծամասնությունը, իրենց բնույթով նույնիսկ ինֆորմացիայի կրիչներ չեն: Ավելին, խուզարկության հիմք ծառայած ենթադրյալ հանցագործության բնույթից ելնելով, առգրավված սարքավորումները չեն կարող լինել իրեղեն ապացույց, հետևաբար դրանց առգրավումը ոչ այլ ինչ է, քան լրատվամիջոցի աշխատանքը առերևույթ պարալիզացնելու, Հայաստանում նախադեպը չունեցող գործելակերպ։

Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան դատապարտում է իրավապահ մարմինների այս մոտեցումը, որն ուղղակիորեն հակասում է ժողովրդավարական հասարակության հիմքային արժեքներին, խոսքի և մամուլի ազատությանը, ինչպես նաև լրատվամիջոցների անխոչընդոտ գործունեության սկզբունքին։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան ՊԱՀԱՆՋՈՒՄ Է․

 * Անհապաղ վերադարձնել AntiFake.am լրատվամիջոցի գործունեության համար կենսական նշանակություն ունեցող ամբողջ տեխնիկան նրա բնականոն գործունեությունը հնարավոր դարձնելու նպատակով։

* Ապագայում ևս բացառել լրատվամիջոցների տեխնիկական ամբողջական պարալիզացումը՝ որևէ վարույթի շրջանակում։

Միևնույն ժամանակ, Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիայի անդամ լրատվամիջոցներս վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ տեխնիկապես և մասնագիտական ռեսուրսներով օժանդակել AntiFake.am լրատվականին՝ աջակցելով, որպեսզի նրանց մեդիա արտադրանքի շարունակականությունն ապահովվի մինչև տեխնիկայի վերադարձը և լրատվամիջոցի բնականոն գործունեության լիարժեք վերականգնումը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներԱդրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետներըՑավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր ՍերոբՊաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ ՂազարյանՄեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասինՌուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ)Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»Ուիտկոֆը հայտարարություն է տարածել ուկրաինացիների հետ բանակցությունների մասին2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրաՆոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված