«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել Օրվա աստղագուշակ Ալիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Փոխարժեքն այսօր Տեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը Հայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ադրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետները

Արշակն ինչքան պատերազմում հաղթեց, այնքան էլ` ընտրություններում

Վերլուծություն

Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում իր «Համահայկական ճակատով» գեներալ Արշակ Կարապետյանը հանդես էր գալիս նույն այն գրեթե առասպելական «Հաղթելու ենք» ոգով, որը 44-օրյա պատերազմի ժամանակ մեզ էր մատուցվում՝ Արծրուն Հովհաննիսյանի ոճային վարպետությամբ։ Բայց եթե այնտեղ գոնե շեշտը դրվեց քարոզչական ձեւախաբության վրա, ապա այստեղ՝ քաղաքական ինքնախաբեության։ Արդյունքը՝ 295 քվե: Այսինքն՝ ոչ թե հաղթանակ, այլ՝ ձայների փոշիացում, ինչն էլ հիանալի ծառայեց ՔՊ-ի իշխանության վերարտադրմանը Վաղարշապատում։

Ստացվում է պարզ մաթեմատիկա. ինչպես Արշակ Կարապետյանը ծառայել է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը 2018-2021 թվականներին՝ լինելով վարչապետի խորհրդական, ապա՝ ԳՇ պետի առաջին տեղակալ եւ կարճատեւ պաշտպանության նախարար, այնպես էլ այսօր շարունակում է ծառայել նույն իշխանությանը՝ պարզապես ընդդիմադիր դիմակով: Բայց անխոս, որպես ընդդիմադիր հանդես գալը չի կարող լինել արդարացման միջոց, հատկապես երբ չես պատասխանել ամենակարեւոր հարցին՝ ի վերջո, ինչ տեղի ունեցավ 2021 թվականի մայիսին: Համենայնդեպս, նա վստահեցնում է, որ այն ժամանակ էլ հաղթում, իսկ քննչական կոմիտեն այլ իրականություն է ներկայացնում:

Քննչական կոմիտեն վերջերս ազդարարեց, որ ավարտվել է Արշակ Կարապետյանի վերաբերյալ քննությունը՝ կապված 2021 թ. մայիսի 12–17-ի Սեւ լճի միջադեպերի հետ։ Հետաքննության համաձայն՝ Կարապետյանը գերազանցել է իր լիազորությունները եւ տվել բանավոր հրաման՝ մարտական դիրքերը լքելու վերաբերյալ, ինչի հետեւանքով մեր ստորաբաժանումները դուրս են եկել բարձունքներից, իսկ ադրբեջանական ուժերը՝ ամրացել դրանցում։ Իսկ Արշակ Կարապետյանը «սուխոյ ատկազ» է կանգնում՝ պնդելով, որ եթե անգամ բանավոր հրաման է տվել եւ ինչ-որ հրամանատար կատարել է, ուրեմն՝ մեղավորն ինքը չէ, այլ բանավոր հրաման կատարողը:

Այնուհանդերձ, եթե սա հաստատվի դատարանի կողմից, ապա խոսքն այլեւս ոչ թե քաղաքական սխալի, այլ՝ պետական անվտանգության ոլորտում ճակատագրական սխալի մասին է։ Եվ այստեղ է առաջանում լեգիտիմ հարցը՝ ինչպե՞ս է նույն անձը, որի վարքից կախված է եղել տարածքային անվտանգության հարց եւ այն ձախողել է, այժմ ներկայացնում իրեն որպես «հյուսիսից եկող» ընդդիմադիր հերոս: Ինչքան էլ նա իր հարցազրույցներում վստահեցնում է, թե Սեւ լճի դեպքերի շուրջ «այլ իրականություն» է եղել։ Այս հակասությունների առատությունը՝ պաշտոնական մեղադրանքի ֆոնին, համաձայնեք, որ լրջագույն ճեղք է նրա քաղաքական դիմապատկերում:

ԻՆՉՈՒ Է ԱՂՄԿՈՒՄ ՆԻԿՈԼԻ ԳԵՆԵՐԱԼԸ

Արշակ Կարապետյանը վերջին ամիսներին ակտիվացել է՝ Ֆեյսբուքում գրառումներ կատարելով, հարցազրույցներ տալով եւ «կոռումպացված ու կախյալ» որակելով Հայաստանի իշխանություններին։ Բայց չպետք է մոռանալ մեկ էական հանգամանք՝ նա հետախուզման մեջ է, իսկ ռուսական իրավապահները նրան անգամ կարճ ժամանակով ձերբակալել ու ազատ էին արձակել։ Պաշտոնական Երեւանը հայտարարում է, որ Կարապետյանը մեղադրվում է նաեւ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար։ Այստեղ է, որ նրա ակտիվությունը ստանում է շատ պարզ բացատրություն. Ընդդիմադիր դիրքավորված բողոքը հաճախ դառնում է անձնական անվտանգության գին։

Բացահայտ փաստ է, որ 2021-ին Արշակ Կարապետյանը ոչ միայն չէր կորցրել վարչապետ Փաշինյանի վստահությունը, այլեւ՝ սրընթաց բարձրացրել էր պաշտոնական աստիճաններով: Նույնիսկ այն պայմաններում, երբ հետագայում նրան վերագրվեց Սեւ լճի միջադեպի ոչ պատշաճ կառավարում, Փաշինյանը նրան նշանակեց նախ փոխնախարար, ապա՝ նախարար:

Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ Արշակ Կարապետյանի՝ «իշխանությունների հետ անդունդային հակասության» մասին լեգենդը ձեւավորվել է միայն պաշտոնանկությունից հետո։ Իսկ երբ Փաշինյանը հայտարարեց, որ Կարապետյանը իրեն չի զեկուցել ադրբեջանական ներխուժման մասին, վերջինս սկսեց մեղադրել նրան սուտասանության մեջ՝ արդարացումը հիմնավորելով իր` «Դուբայում գտնվելով»։ Այս ամբողջը մեկ բան է հիշեցնում՝ քաղաքական փախուստ սեփական պատասխանատվությունից, որտեղ երկու կողմերն էլ փորձում են միմյանց վրա բարդել պետական անվտանգության տապալումը։

ԶՐՈՆԵՐԻ ԱԹՈՌԱԿՌԻՎ՝ ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում Արշակ Կարապետյանի ստացած 295 քվեն ոչ թե ընդդիմության հաջողությունն էր, այլ՝ ընդդիմադիր դաշտի խայտառակությունը։ Փաստացի՝ նա դարձավ ՔՊ-ի վերարտադրության օժանդակ գործոն, որովհետեւ քաղաքական դաշտ մտավ՝ առանց հստակ ծրագրի, առանց հանրային վստահության։ Եվ եթե իշխանության համար նա տարիներ շարունակ եղել է «թիմակից», ապա այսօր ընդդիմության համար նա դարձել է «ծանր բեռ»։ Ընդդիմադիր դաշտը չի կարող ձեւավորվել այն մարդկանց ձեռքում, ովքեր նախկինում ծառայել են հենց այն իշխանությանը, որին այսօր քննադատում են՝ առանց սեփական սխալները բացատրելու։

Քարոզչական «Հաղթելու ենք»-ները վաղուց այլեւս չեն աշխատում։ Հասարակությունը պահանջում է պատասխաններ։ Եվ մինչ Արշակ Կարապետյանը փորձում է ինքն իրեն վերակառուցել որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ, իրական հարցը մնում է հետեւյալը՝ ի՞նչ կատարվեց 2021-ի մայիսին, եւ ում հրամանով զիջվեցին դիրքեր, որտեղ առ այսօր հարմար տեղավորված են ադրբեջանական զորքերը:

Առանց այս հարցի հստակ ու հրապարակային պատասխանի՝ ցանկացած ընդդիմադիր հայտարարություն մնում է ոչ թե քաղաքական ուղերձ, այլ՝ հերթական «հաղթելու ենք»-ը, որի հետեւում իրականում միայն պարտություններ են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Դեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր ԱթոռըԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցելՕրվա աստղագուշակԱլիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացըԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴԻլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանըՀայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԲոլորին փողով էր չափում. Ով է իրականում Վեհափառի դեմ դուրս եկած Վազգեն ՄիրզախանյանըԱդրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետներըՑավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր ՍերոբՊաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ ՂազարյանՄեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասինՌուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ)Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված