«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել Օրվա աստղագուշակ Ալիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Փոխարժեքն այսօր Տեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը Հայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ադրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետները

Գեւորգ Սրբազանը հունից դուրս եկավ, կասկածում է Կաթողիկոսին

«Դուք Ոսկհատից եք չէ՞»․ Գեւորգ Սրբազանը հունից դուրս եկավ, կասկածում է Կաթողիկոսին

Այսօր Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած պատարագի ժամանակ Կաթողիկոսի անունը կրկին չհնչեց։ Եկեղեցական արարողությունը տնօրինում էր թեմի առաջնորդ Գեւորգ Սրբազանը։ 

Պատարագի ավարտին, երբ մոտեցա Գեւորգ Սրբազանին, որ հետաքրքրվեմ՝ ինչո՞ւ չհչեց Կաթողիկոսի անունը, արդյո՞ք նա կիսում է Փաշինյանի ուշագրավ հայտարարությունը, թե «Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա», արդյո՞ք հաշտ է, որ իր հոգևոր եղբայրները նստած են կալանավայրում, և արդյո՞ք միանում է Կաթողիկոսին հեռացնելու գործընթացին։ Հնչեց միայն մի պատասխան․ «Իմ դեմ պատվերով հոդված եք գրել, Դուք Ոսկհատից եք չէ՞»։ 

Գեւորգ Սրբազանը այս հարցադրումով ակնարկեց, որ իր դեմ պատվեր է տվել Գարեգին Երկրորդը։ Նշեմ, որ ես և կաթողիկոսը Ոսկեհատից ենք, բայց նրան երբևէ չեմ հանդիպել, հետն առնչություն չեմ ունեցել: 

Գեւորգ Սրբազանին այսօր հիանալի հնարավորություն էր տրվել հստակ ու հրապարակային արտահայտելու իր անհամաձայնությունը կաթողիկոսի դեմ սկսված գործընթացներին, սակայն թեմի առաջնորդի վարքագիծը ցույց տվեց նրա համերաշխությունը Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ծրագրերին։

Հիշեցնեմ, որ ավելի վաղ «Իշխանություն» լրատվականի հոդվածներից մեկում հարց էի ուղղել Գեւորգ Սրբազանին՝ ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթ առաջ իմացել, որ պատարագը մատուցելու համար հրավիրվելու է Տեր Երվանդ քահանա Բաբայանը։ 
Նոր քահանային Արարատ գյուղ է ուղարկել Գևորգ Սրբազանը, ով միակն էր, որ հոգևոր ժողովում դեմ էր քվեարկել Փաշինյանին միացած Տեր Արամին կարգալույծ անելու որոշմանը։ 

Լիա Սարգսյան

https://ishkhanutyun.am/hy/149

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցելՕրվա աստղագուշակԱլիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացըԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴԻլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանըՀայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԲոլորին փողով էր չափում. Ով է իրականում Վեհափառի դեմ դուրս եկած Վազգեն ՄիրզախանյանըԱդրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետներըՑավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր ՍերոբՊաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ ՂազարյանՄեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասինՌուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ)Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»Ուիտկոֆը հայտարարություն է տարածել ուկրաինացիների հետ բանակցությունների մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված