Հայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ադրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետները Ցավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր Սերոբ Պաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ Ղազարյան Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասին Ռուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ) Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էին Ռուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post» Ուիտկոֆը հայտարարություն է տարածել ուկրաինացիների հետ բանակցությունների մասին

Գևորգ Սարոյանը գլուխ է գովացել, որ նա է հաջորդ կաթողիկոսը

Թեմա

Մայր Աթոռում ընդդեմ Ամենայն Հայոց կաթողիկոսի տարվող արշավը ներսից ստանում է ահագնացող ընթացք։

Այսպես, նախորդող կիրակիներին Նիկոլ Փաշինյանին փաստացի միացան Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ սրբազանն ու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ սրբազանը, գրել է 24News-ը։

Եթե Աբրահամ սրբազանի պարագայում հայտնի էին նրա ու Վեհափառի լարված հարաբերությունները, ապա Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պահվածքը շատերի մոտ զարմանք և նաև դավաճանության զգացողություն առաջ բերեցին այն պարզ պատճառով, որ վերջինս Կաթողիկոսի կողմից ընդունվել է իբրև «տան տղա», մարդ, որն ընկերական մտերիմ հարաբերություններ է ունեցել Վեհափառի քրոջ որդի Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հետ, որն այս պահին կալանավորված է։

Կայքի տեղեկությունների համաձայն՝ Գևորգ եպիսկոպոսի հարազատ եղբայրը ՌԴ-ում քահանա է, ով մոտ տաս օր առաջ հատուկ եկել է Հայաստան, որպեսզի իր սրբազան եղբորը համոզի հետ կանգնել Կաթողիկոսին թիկունքից խփելու ոչ պատվաբեր առաքելությունից, սակայն վերջինս մնացել է անհաղորդ։

Ավելին, Գևորգ սրբազանն իր մտերիմների շրջանում գլուխ է գովացել, թե իր այս քայլով հաջորդ կաթողիկոս լինելու մեծ հնարավորություն ունի, ինչն էլ ոչ միանշանակ է ընդունվել զրուցակիցների կողմից։

«Հետաքրքրական է, որ Գևորգ եպիսկոսպոս Սարոյանի ու կալանավորված Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի երրորդ մտերիմ ընկերը ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի արդեն նախկին դեկան, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր առաջնորդ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն է։ Վերջինիս ԵՊՀ-ի դեկանի պաշտոնից դուրս հանեցին միայն այն բանի համար, որ մասնակցել էր ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի հանրահավաքին։ Դեռ այն ժամանակ էր 24News-ին հայտնի, որ նա ամեն կերպ փորձել էր մնալ պաշտոնում, զանգել էր ՔՊ-ական որոշ պաշտոնյաների, հիշեցրել, որ ինքն է արել իրենց հարազատներից մեկի հուղարկավորությունն ու խնդրել, որ իրեն թողնեն շարունակել պաշտոնավարել, սակայն պատասխանը միանշանակ է եղել՝ «ձև չկա, պտի գնաս»։

Այս նույն Անուշավան սրբազանն այս կիրակի պատրաստվում է պատարագ անցկացնել Սուրբ Գրիգոր Լուսավորիչում մեկ այլ ոչ անհայտ հոգևորականի՝ Մերձբալթյան թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի հետ, որը հայտնի դարձավ ոչ միայն անձնական սկանդալով՝ տեղի ունեցած Վիրահայոց թեմի առաջնորդ եղած ժամանակ, այլ նաև Նիկոլ Փաշինյանի եվրոպական քաղաքականությունն օրհնելով։

Երբ ուսումնասիրում ենք համացանցի մերձքպական էջերը, գրեթե պարզ է դառնում, որ այդ կիրակի այնտեղ է լինելու նաև ողջ իշխանական վերնախավը՝ Փաշինյանի գլխավորությամբ, ինչից հետո էլ փաստացի այս հոգևորականներն իրենց հավատարմությունն են հայտնելու օրվա ռեժիմին։

Ստացվում է, որ այս պահին Գևորգ ու Աբրահամ սրբազաններից բացի Վեհափառի դեմ դավադրության մասնակից են նաև Անուշավան ու Վազգեն սրբազանները, կան նաև այլոք, որոնց անունները կհնչեն առաջիկայում»։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԱդրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետներըՑավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր ՍերոբՊաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ ՂազարյանՄեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասինՌուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ)Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»Ուիտկոֆը հայտարարություն է տարածել ուկրաինացիների հետ բանակցությունների մասին2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրաՆոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված