«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել Օրվա աստղագուշակ Ալիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Փոխարժեքն այսօր Տեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը Հայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ադրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետները

Վիգեն Էուլջեքջյանի ընտանիքը նամակներ է ուղարկել ԱՄՆ նախագահին, նրա տիկնոջը, Իսրայելի և Արգենտինայի նախագահներին

Ներքաղաքական

Բաքվում բանտարկված լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի մասին ընտանիքը որևէ նոր հաստատված տեղեկություն չունի՝ բացառությամբ այն հեռախոսազանգի, որը նրան թույլատրվել էր կատարել անցյալ շաբաթ։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանում կալանավորվածների հետ շփումը խիստ սահմանափակված է, և ընտանիքը շարունակում է տառապել տեղեկատվության լուրջ պակասից։ Այդ  մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է միջազգային իրավապաշտպան, Վիգեն Էուլջեքջյանի փաստաբան Լուչիանա Մինասյանը։

«Մենք անում ենք ամեն ինչ մեր կարողությունների սահմաններում՝ նրա վիճակը վերահսկելու և միջազգային ուշադրությունը նրա գործի հրատապության վրա հրավիրելու համար»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ 45-օրյա լռությունից հետո Բաքվում բանտարկված Վիգեն Էուլջեքջյանը վերջապես զանգահարել էր կնոջն ու տեղեկացրել, որ առողջական վիճակը կտրուկ վատացել է, չի կարողանում քայլել, իսկ բանտապահները հրաժարվում են տրամադրել բժշկի նշանակած դեղերը։

Լուչիանա Մինասյանը նաև հայտնել է, որ Վիգենի վիճակը մեղմելու համար իրենք ձեռնարկում են մի շարք քայլեր, այդ թվում՝ միջազգային կառույցներին դիմելը։ Բաքվում պահվող հայ գերու ընտանիքը ևս բազմաթիվ քայլեր է ձեռնարկում, դիմել են նույնիսկ տարբեր երկրների ղեկավարների։

«Մենք երկու առանձին անգամ պաշտոնական նամակներ ենք ուղարկել նախագահ Դոնալդ Թրամփին՝ Սպիտակ տան միջոցով, ինչպես նաև անձնական նամակ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին։ Նամակներ ենք հղել նաև Միացյալ Նահանգների առաջին տիկնոջը՝ հաշվի առնելով մարդասիրական նախաձեռնություններում նրա ներգրավվածությունը։ Դիմել ենք նաև Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին։

Վստահ եղեք, որ մենք կշարունակենք անխոնջ աշխատել նրա անվտանգության, իրավունքների պաշտպանության և վերջնական ազատ արձակման համար»,- ասել է  Լուչիանա Մինասյանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Դեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր ԱթոռըԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցելՕրվա աստղագուշակԱլիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացըԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴԻլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանըՀայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԲոլորին փողով էր չափում. Ով է իրականում Վեհափառի դեմ դուրս եկած Վազգեն ՄիրզախանյանըԱդրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետներըՑավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր ՍերոբՊաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ ՂազարյանՄեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասինՌուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ)Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված