ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա
ՆերքաղաքականԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ մի խումբ պատգամավորներ դեկտեմբերի 1-3-ը կգործուղվեն Ռուսաստանի դաշնություն։
«ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 6-րդ միջազգային համաժողովին մասնակցելու համար դեկտեմբերի 1-3-ը Մոսկվա կգործուղվեն «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Միքայել Թումասյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը, ինչպես նաև Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Ալվինա Սանթրոսյանը:
