Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումը Արմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովին «Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել Օրվա աստղագուշակ Ալիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Փոխարժեքն այսօր Տեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը Հայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրում

Ռուսական բանակն իրականացրեց խորը ճեղքում, որին անգամ ռուս ռազմական փորձագետները դժվարացան հավատալ

Միջազգային

Այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարարությոունը հայտարարեց Կոնստանտինովկայի հյուսիսում կամ՝ Կրամատորսկի հարավում գտնվող Կլինովոյե բնակավայրը գրավելու մասին։ Լուրը սկզբնական պահին այն կարգի անհավանական տեսք ուներ, որ հեղինակավոր ռազմական աղբյուրները նույնիսկ չկրկնեցին այն՝ սպասելով պարզաբանումների:

Ու միայն ավելի ուշ ժամերի, հենվելով իրենց աղբյուրների վրա, ռազմական փորձագետները սկսեցին խոսել այդ մասին: Օրինակ, Յուրի Պոդեոլյակի գնահատմամբ. «Իմ տեղեկությունների համաձայն, նման առաջընթաց իսկապես տեղի է ունեցել։ Ավելին, այն, կարծես, մի ​​քանի գործոնների արդյունք է եղել»։

Կլինովոյեն փոքր բնակավայր է, արտառոցը դրա գրավելը չէր: Այլ այն, որ այդ բնակավայրը գրնվում էր ճակատային գծից մոտ 10 կմ արեւմուտք, եւ այն գրավելու համար ռուսական ուժերը պետք է առնվազն 10 կիլոմետրանոց ճեղքում իրականացնեին:

Այսպիսով, եթե ՌԴ ՊՆ-ի հաղորդագրությանը միացնենք փորձագիտական գնահատականները՝ ընդունելով, որ նման ճեղքում իրականացվել է, ապա դա արմատապես կարող է փոխել այս ուղղությամբ ռազմական իրավիճակը: Նախ, ռուսները Կոնստանտինովկայի հյուսիսային թեւում են, եւ եթե այնտեղ կայունանան, ապա ոչ միայն քաղաքը (որը ռուսները մինչ այս գրոհում էին հարավից եւ արեւելքից, այլ Կոնստանտինովկայի ողջ գոտին կհայտնվի երեք ուղղությամբ ռուսական ուժերի կողմից փակկված վիճակում, իսկ չորրորդ ուղղությունից՝ արեւմուտքից ներկա պահին հարձակում է զարգանում: Դա կդառնա ոչ պակաս տպավորից «կաթսա», քան Պոկրովսկն էր:

Հաջորդը, եթե ռուսները կարողացել են նման խորը ճեղքում իրականացնել, դա նշանակում է, որ այս հատվածում ուկրաինական պաշտպանունակորւթյունը միանգամայն ցածր մակարդակի վրա է՝ մարտական ոգու կտրուկ անկման, ռեզերվների սուր պակասի եւ հասկանալի մի շարք այլ պատճառներով: Այսինքն, ռուսական ուժերը կարող են դեպի Դրուժովկա եւ Ալեքսեեւո-Դրուժովկա ուղղությամբ հաջող հետագա հարձակման ռեալ հույսեր ունենալ, որի դեպքում կփակվի Կոնստանտինովկայի մատակարարման հիմնական ուղին: Նաեւ, Կլինովոյեից ռուսները կարող են կարվածել Կոնստանտինովկայի ճակատում ուկրաինական պաշտպանության թիկունքային գոտիներին՝ նպաստելով հետագա առաջխաղացմանը:

Վերջապես, Կլինովոյեից դեպի հյուսիս հարձակվելու դեպքում ռուսական ուժերը դուրս են գալիս Կրամատորսկ-Սլավյանսկ անգլոմերացիա:

Կարո՞ղ ենք ռուսական ուժերն ամրապնդել այս նոր դիրքերում, պարզ կլինի առաջիկա օրերին։ Բայց եթե դա անեն, ապա, առանց չափազանցության, սա կդառնա իսկական կրախ Դոնբասում ուկրաինական վերահսկողության ողջ գոտու համար՝ ստիպելով այս նեղ վիճակում մտածել պաշտպանական ողջ համակարգերը վերաձեւելու մասին: Իսկ դա քիչ հավանական է:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի հետՉինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումըԱրմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովինԴեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր ԱթոռըԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցելՕրվա աստղագուշակԱլիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացըԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴԻլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանըՀայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԲոլորին փողով էր չափում. Ով է իրականում Վեհափառի դեմ դուրս եկած Վազգեն ՄիրզախանյանըԱդրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետներըՑավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր ՍերոբՊաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ ՂազարյանՄեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված