Արման Ծառուկյանը Հայաստանում է Իսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրը ԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորում Քաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն» Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն Պիոտրովսկուն Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումը Արմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովին «Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել Օրվա աստղագուշակ

ՀԱՊԿ-ից դուրս գալու արհեստածին օրակարգը ոչինչ մեզ չի տալիս. Հարությունյան

Ներքաղաքական

Տեղի ունեցավ ՀԱՊԿ-ի հերթական գագաթաժողովը, որին նորից Հայաստանը չմասնակցեց: Ի՞նչ է դա մեզ տալիս կամ վերցնում: «Իրավունք»-ը զրուցել է 1992-1993 թթ.-ին ՀՀ վարչապետ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի արդյունավետությանը:

Նախ հենց ՀԱՊԿ-ը մեծ իմաստով, որքան էլ տարօրինակ թվա, այնուամենայնիվ, որպես ռազմաքաղաքական կառույց, առանձնապես կայացած չէր: Գիտեք, ես ինքս շուրջ վեց տարի եղել եմ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ արտաքին հարաբերությունների, միջպետական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ եւ բավականին լավ ներսից գիտեմ ՀԱՊԿ-ը: Այն ունի երեք «սուրբ» ռեգիոն՝ Կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս եւ արեւմտյան ուղղությունը՝ Բելառուս եւ Ռուսաստան։ Իրականում հենց սա է ՀԱՊԿ-ի էությունը: Իհարկե, կենտրոնում միշտ Ռուսաստանն է։ Ամեն մեկն իր խնդիրներն ու ցավերն ունի, եւ իրար նկատմամբ բացարձակապես հետաքրքրություն չկա, ինչպես մեզ չեն հետաքրքրում նրանց խնդիրները: Ինչպես մեզ չեն հետաքրքրում ռուսաստանյան, բելառուսական կամ արեւմտյան հարաբերությունները, այնպես էլ նրանք էլ չեն հետեւում Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական հարաբերություններին:

Եթե նայենք ՀԱՊԿ-ի պայմանագրերը, կհասկանանք, որ ընտրովի իրավական առումով լուրջ երաշխիքներ անդամ պետությունների միջեւ անվտանգության ոլորտում մենք տեսնել չենք կարող. այնտեղ հիմնականում նշվում են ցանկություններ, մտադրություններ կամ հնարավորություններ, բայց ոչ պարտադրանք: Սա շատ էական է:

Օրինակ, վերջերս Թրամփը իր մոտ հրավիրեց Կենտրոնական Ասիայի հինգ ղեկավարներին՝ մեկ հանդիպմամբ վերահսկելու տարածաշրջանի անվտանգային հարցերը: Ռուսաստանյան կողմը դա չի գիտակցում կամ չի կարող գնահատել լրջորեն: Ռուսաստանյան ինստիտուցիոնալ կարողությունները ոչ միշտ բավարար են նման ճգնաժամերի դիմակայելու համար, քանի որ ներկայիս ռազմավարական ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայում…

Ռուսաստանի դիրքը ՀԱՊԿ-ի շրջանակներում դժվար է գնահատել որպես արդյունավետ: Փափուկ ուժի կոնցեպտը, որը պետք է ապահովեր անդամ պետությունների միջեւ հարաբերություններն ու ազդեցությունը, հաճախ չկիրառվեց: Այս պայմաններում հայ-ռուսական հարաբերությունները պետք է թարմացվեն: Անկեղծ զրույցի անհրաժեշտություն կա. եթե հայ-ռուսական հարաբերությունները  չթարմացվեն, ապա ոչինչ չի ստացվի: Մենք ռազմավարական գործընկերներ ենք, եւ մեր ազդեցությունը տարածաշրջանում պետք է պահվի՝ պահպանելով հավասարակշռություն եւ իրավունք կառուցել հարաբերություններ երկրորդ ու երրորդ պետությունների հետ, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում:

Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու կամ ՀԱՊԿ-ից դուրս գալու արհեստածին օրակարգը ոչինչ մեզ չի տալիս: Եթե ՀԱՊԿ-ը կենսունակ չէ, այն ինքն իրեն կհանգեցնի: Մենք պետք է հարաբերություններ կառուցենք բոլոր երկրների հետ՝ ճանաչելով միմյանց շահերը եւ ապահովելով բնական, կենսունակ համագործակցություն: Ռուսաստանյան կողմը մեր թշնամին չէ, եւ մենք պետք է նպաստենք դրան՝ անկեղծ զրուցելով եւ հարգելով ռազմավարական գործընկերության սկզբունքները:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Արման Ծառուկյանը Հայաստանում էԻսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրըԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորումԻնչու YouTube-ը չի դրամայնացվում Հայաստանում․ Փաշինյանի ու ԲՏԱ նախարարի անկատար խոստումները. ՀետքՔաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն»Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն ՊիոտրովսկունՎլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի հետՉինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումըԱրմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովինԴեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր ԱթոռըԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցելՕրվա աստղագուշակԱլիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացըԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴԻլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված