Փաշինյանին առաջարկել են՝ կալանավորել կաթողիկոսին
ՆերքաղաքականՆիկոլ Փաշինյանի շրջապատից վերջինիս առաջարկել են ձերբակալել, ապա կալանավորել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Ընդ որում՝ սա հնարավոր է` տեղի ունենա առաջիկա օրերի ընթացքում: Ի՞նչ մեղադրանքով` դեռ հայտնի չէ:
«Իրավունք»-ի տեղեկություններով՝ վերոնշյալի մասին բարձրաձայնել եւ իրենց անհանգստությունն են հայտնել որոշ մարդիկ, ովքեր ներկա են եղել օրերս Մոսկվայում Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի գլխավորությամբ տեղի ունեցած քննարկմանը:
Հիշեցնենք, որ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այս պահին երկօրյա այցով Մարսելում է (Ֆրանսիա): Նա կվերադառնա Հայաստան՝ դեկտեմբերի 6-ին, ժամը՝ 20:00-ին:
Սեփ. լրատվություն
