Եվրահանձնաժողովը 2026 թ. սկզբին կառաջարկի լիովին արգելել ռուսական նավթի ներմուծումը ԵՄ. ֆոն դեր Լայեն
ՄիջազգայինԵվրոպական հանձնաժողովը 2026 թվականի սկզբին կառաջարկի լիովին և ընդմիշտ արգելել ՌԴ-ից նավթի ներմուծումը Եվրամիություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։«Մենք ԵՄ-ում ռուսական նավթի լիակատար արգելքի վերաբերյալ իրավաբանական առաջարկությունը կներկայացնենք հաջորդ տարվա սկզբին», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:Դեկտեմբերի 3-ին Եվրոպական միության խորհուրդը և Եվրախորհրդարանի ներկայացուցիչները համաձայնության են եկել ռուսական գազի ներմուծումից մինչև 2027 թվականը փուլային կերպով հրաժարվելու կանոնների շուրջ։
