Ողջ դեկտեմբերին մոլորակը կգտնվի հզոր մագնիսական փոթորիկների ազդեցության տակ
ՀասարակությունՌուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի մամուլի ծառայության տվյալներով՝ դեկտեմբերի 4-ին Երկրին կհարվածի հզոր մագնիսական փոթորիկ։
Գեոմագնիսական փոթորիկը մեր մոլորակ կհասնի կեսգիշերին և կտևի մինչև մոտավորապես ժամը 3:00-ն։ Ժամը 9:00-ի սահմաններում մագնիսոլորտը կհանդարտվի, բայց կմնա «դեղին գոտում»։
Սա նշանակում է, որ Երկրի մագնիսական դաշտում առաջացած խանգարումները կարող են զգալի ազդեցություն ունենալ ինչպես տեխնիկական համակարգերի, այնպես էլ մարդու ինքնազգացողության վրա։
Ի՞նչ կարող է մեզ անել մագնիսական փոթորիկը:
Որպես կանոն, դրա պատճառած խանգարումները բացասաբար են ազդում տարեցների և թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց վրա: Նրանք, ովքեր զգայուն են այս երևույթի նկատմամբ, կարող են զգալ հոգնածություն, գլխացավեր, տհաճություն, արյան ճնշման տատանումներ և թույլ կենտրոնացում:
Ինչպե՞ս պաշտպանվել:
Մագնիսական փոթորիկների ժամանակ բժիշկները խորհուրդ են տալիս պահպանել մրգերով ու բանջարեղենով սննդակարգ՝ առանց կենդանական ճարպերի։ Շատ ջուր խմելը նույնպես շատ է օգնում: Մի քանի ժամ անցկացրեք մաքուր օդում»։
Մասնագետները նաեւ հայտնում են, որ գործնականում ողջ դեկտեմբերի ընթացքում մոլորակը կգտնվի հզոր մագնիսական փոթորիկների ազդեցության տակ, որոնց գագաթնակետը կլինի 21-ից 26-ը ընկած ժամանակահատվածում: