Իրանին միջուկային հարված հասցնելու թեման կտրուկ ակտիվացավ Եվրոպան ընդհուպ մոտեցավ տնտեսաքաղաքական մեգաճգնաժամի շեմին Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ․ «Իշխանություն» Սահմանվել է Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման արգելք դեպի Հայաստան և մի շարք այլ երկրներ Ադրբեջանցին սպանելու դիտավորություն չի ունեցել, երեխեքի ձեռքից հեռախոսը վերցրել է, ժամերով չի վնասել. ՔԿ նախագահ Ֆլեյտայի Երեւանյան միջազգային 3-րդ փառատոնը նոյեմբերի 1–7-ը Երեւանում է համախմբում աշխարհի ճանաչված ֆլեյտահարներին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Առնվազն ծիծաղելի է մանկամիտներս մութ սենյակում սեւ կատու փնտրելը. հատուցումը ծանր է լինելու՝ այն սարերի հետեւում չի Եթե ինքն իր դեմ փողոց է փակելու, ուրեմն` որպես երկրի ղեկավար, չի վերահսկում իրավիճակը․ Քոչարյան Նարեկ Գրիգորյանի «աստեղային ժամն» ու Ցվայգը

ՀՐԱՏԱՊ. Վեհափառին փորձելու են կալանավորել կամ մեկուսացնել հենց օդանավակայանում

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդի հայտարարությունը.

Հայրենակիցնե՛ր, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավո՛ր զավակներ:

Այլևս կասկած չկա՝ գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հատել է բարոյականության, ազգային արժանապատվության և պետականության բոլոր կարմիր գծերը և մարդկային տարրական սկզբունքները։ Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված արշավը հասել է իր գագաթնակետին՝ վերածվելով բացահայտ թշնամանքի։

Օդում կախված տեղեկություններով՝ իշխանական կուլիսներում մշակվում է հերթական ստոր դավադրությունը։ Մտավախություն կա, որ Մարսելից հովվապետական այցից վերադարձող Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին փորձելու են կալանավորել կամ մեկուսացնել հենց օդանավակայանում։

Նպատակը մեկն է՝ ամեն գնով խափանել դեկտեմբերի 10-12-ը կայանալիք Եպիսկոպոսաց ժողովը, որտեղ քննարկվելու են ազգի համար ճակատագրական հարցեր։ Սա ուղիղ հարված է մեր հոգևոր անվտանգությանը և ազգային միասնության և անսասանության վերջին ամրոցին։

Ժամանակն է սթափվելու և տեր կանգնելու մեր Սրբություններին։ Հայոց Հայրապետի թիկունքին պետք է կանգնած լինի ողջ հավատացյալ ժողովուրդը և ազգային ուժերը:

Հավաքվում ենք այսօր՝ ժամը 20։00-ին «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի դիմաց:

Կոչ ենք անում բոլոր արժանապատիվ հայորդիներին, մտավորականներին, հասարակական գործիչներին և մտահոգ քաղաքացիներին՝ գալ և դիմավորել Վեհափառ Հայրապետին։ Մենք պետք է ի ցույց դնենք մեր միասնականությունը և թույլ չտանք, որ պիղծ ձեռքերը դիպչեն Հայոց Վեհափառին։

Եկե՛ք և ձեր ներկայությամբ փաստե՛ք, որ Հայ Եկեղեցին անառիկ է, իսկ նրա դեմ ոտնձգություն անողները պատասխան են տալու պատմության և ժողովրդի առջև։

Աստված պահապան Հայոց Եկեղեցուն և մեր Ազգին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ