«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել Օրվա աստղագուշակ Ալիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Փոխարժեքն այսօր Տեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը Հայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ադրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետները

Պատերազմի վտանգ կա, եթե Այաթոլլահ Խամեինի հետ ինչ-որ բան պատահի, անմիջապես կհայտարարվի համընդհանուր ջիհադ․Իրանցի միջազգայնագետը բացառիկ խաղաքարտեր է բացում

Հանդիպում

Արևմտյան լրատվամիջոցները ակտիվորեն քննարկում են Իրանի և Իսրայելի միջև նոր պատերազմի հնարավորության հարցը։ Իրանցի հայտնի միջազգայնագետ Խայալ Մուազզին եւս չի բացառում մոտալուտ պատերազմի վտանգը, որը կորոշի ոչ  իայն Մերձավոր Արեւելքի ճակատագիրը, այլ ամերիկյան գերիշխանության վերջը․

-Տարածաշրջանում իրավիճակը չափազանց լարված է, և իսկապես պատերազմի վտանգ կա։ Կարելի է վստահորեն ասել, որ Իրանի և Իսրայելի միջև խոշոր բախումը, որը կորոշի ամբողջ տարածաշրջանի ապագան, անխուսափելի է։ Սակայն սա միայն Իրանի և Իսրայելի միջև հակամարտություն անվանելը սխալ կլինի. մենք խոսում ենք Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի երկրների հետ բախման մասին: Այս պատերազմը կլինի շրջադարձային և վճռորոշ։ Այն կորոշի ոչ միայն Մերձավոր Արևելքի ճակատագիրը, այլև ամերիկյան գերիշխանության և նրա արբանյակների վերջը։

Անհնար է կանխատեսել պատերազմի բռնկման ճշգրիտ ժամանակը, բայց կարելի է ասել, որ Իրանը, ինչպես իր ողջ պատմության ընթացքում, երբեք ագրեսիա չի սկսել և երբեք էլ չի նախաձեռնի։ Իսլամական Հանրապետությունը միշտ վարել է պաշտպանական քաղաքականություն՝ արձագանքելով միայն այն դեպքում, երբ խախտվում է իր ինքնիշխանությունը և սպառնալիքի տակ է իր ժողովրդի անվտանգությունը։

-Պարոն Մուազզի, Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խատիբը հայտարարել է, որ «Իսլամական Հանրապետության թշնամիները» մահափորձ են պլանավորում Իրանի գերագույն առաջնորդի դեմ՝ երկիրը անկայունացնելու նպատակով: Հավանական համարո՞ւմ եք այս սցենարը:

-Այս նպատակը վաղուց ի վեր Միացյալ Նահանգների և սիոնիստական ​​ռեժիմի ռազմավարական ծրագրերի մաս է կազմում։ Այաթոլլահ Խամենեին գտնվում է ամենաբարձր մակարդակի պաշտպանության ներքո, և թշնամին լավ գիտակցում է Իսլամական հեղափոխության առաջնորդի կողմից ներկայացվող սպառնալիքը։ 12-օրյա պատերազմը հստակ ցույց տվեց Խամենեիի ռազմական կարողություններն ու ռազմավարական մտածողությունը.

Ոչ մի այլ առաջնորդ չէր կարող այդքան արագ մոբիլիզացնել բանակը և կայունացնել երկիրը մի քանի բարձրաստիճան զինվորականների կորստից հետո։ Հենց նրա հեռատեսությունը, իմաստությունը և ճգնաժամի մեջ առաջնորդելու ունակությունն է, որ ամենաշատն է վախ ներշնչում իր հակառակորդներին

Եթե ​​թշնամին համարձակվի նման անխոհեմ քայլ կատարել, հետևանքները կլինեն աղետալի։ Աշխարհը կընկղմվի քաոսի մեջ, և աշխարհի ոչ մի անկյունում չի երաշխավորվի ոչ մի ամերիկացու կամ սիոնիստի անվտանգությունը։ Այաթոլլահ Խամենեին հետևորդներ ունի ամբողջ աշխարհում, և եթե նրանց առաջնորդին սպառնացող վտանգ լինի, նրանք անմիջապես կհարձակվեն։

Միացյալ Նահանգների փողոցները կդառնան մարտադաշտ։ Հարկ է նշել, որ մի քանի նշանավոր իրանցի աստվածաբաններ արդեն ֆեթվաներ են հրապարակել. եթե Այաթոլլահ Խամենեիի հետ ինչ-որ բան պատահի, անմիջապես կհայտարարվի համընդհանուր ջիհադ։

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցելՕրվա աստղագուշակԱլիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացըԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴԻլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանըՀայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԲոլորին փողով էր չափում. Ով է իրականում Վեհափառի դեմ դուրս եկած Վազգեն ՄիրզախանյանըԱդրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետներըՑավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր ՍերոբՊաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ ՂազարյանՄեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասինՌուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ)Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»Ուիտկոֆը հայտարարություն է տարածել ուկրաինացիների հետ բանակցությունների մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված