«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել Օրվա աստղագուշակ Ալիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Փոխարժեքն այսօր Տեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը Հայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ադրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետները

Պրիվոլյեի ջրամբարի ամբարտակի պայթեցման հետ կապված ուշագրավ տեղեկություններ են սկսել ի հայտ գալ (Քարտեզ)

Միջազգային

Պրիվոլյեի ջրամբարի ամբարտակի պայթեցման հետ կապված (https://iravunk.com/?p=329722&l=am) միանգամայն ուշագրավ տեղեկություններ են սկսել ի հայտ գալ:

Այսպես, նախօրեին ուկրաինացի սպա եւ համատեղության կարգով` հայտնի ռազմական բլոգերը` «Ալեքս» ազդականչեվ տագնապած հայտարարում էր Կրամատորսկի ուղղությամբ` Մարկովո - Օրեխովո-Վասիլեւկա գծով ռուսական ուժերի կտրուկ ակտիվացման մասին: Այն դեպքում, երբ մինչ այդ ռուսները խորքային ճեղքում էին իրականացրել մի փոքր ավելի հյուսիսում` Վասյուկովկա-Խրոմովկա ուղղությամբ: Այսինքն, խոսքը լյն ճակատով հարձակման մասին է:

Եվ ահա,  ռուսական հայտնի ռազմական փորձագետ Յուրի Պոդոլյակն էլ իր հերթին է հայտնում Օրեխովո-Վասիլեւկային եւ Խրոմովկայի գրավումից հետո ռուսների հարձակման հետագա զարգացման մասին` «Մեր գրոհայինները մոտենում են Մինյկովկա և Պրիվոլյա գյուղերի ծայրամասեր»: Այսինքն, եթե Պրիվոլյեի ջրամբարի ամբարտակն իրոք ուկրաինացիներն են պայթեցրել, նշանակում է, որ. «Հակառակորդը նահանջել է Պրիվոլյայի հյուսիսային մաս»: Այսինքն, ռուսական հարձակվող ուժերը գրավում են այդ բնակավայրը: Իսկ դա շատ կարեւոր է հետեւյալ իմաստով:

 Հարձակման նման արագ զարգացումը նշանակում է, որ այստեղ ուկրաինական կողմը պաշտպանունակության հետ կապված լրջագույն խնդիր ունի: Եվ դա բնական է. հիմնական ուժերն այս պահին ստիպված պահում է Սեւերսկի եւ Լիմանի հատվածում, եւ այդ ուղղությունների համար Պրիվոլյեն խորը թիկունք է, որտեղ, չունենալով ռեզերվներ, պարզապես չեն կարողացել պատշաճ պաշտպանություն կազմակերպել: Թերեւս հույսը դնելով նրա վրա, որ ռուսների համար դա Բախմուտի հատվածն է, որտեղ տեւական ժամանակ ակտիվ գործողություններ չկային:

Արդյունքում, ռուսներն այս պահին հարձակվում են Բախմուտ-Սլավյանսկ մայրուղի երկայնքով, եւ Պրիվոլյեն էլ այդ մայրուղու վրա գտնվեղ բնակավայր է: Ջրամբարի աշխարհագրական դիրքն էլ այնպիսին է, որ պատվարի պայթյունից հետո ջուրը հոսելու է հենց այդ մայրուղու ուղղությամբ: Թերեւս, դա ուկրաինական կողի համար միակ տարբերակն էր ռուսների հարձակման թափը կանգնեցնելու համար, որ մտածեն ինչ-որ կանխարգելիչ քայլերի մասին:

Ամեն բան խոսում է հենց այս սցենարի մասին, հաշվի առնելով, որ շատ թույլ պաշտպանված Բախմուտ-Սլավյանսկ մայրուղով հարձակումը ռուսական ուժերին, մինչ Սլավյանսկը, հասցնում է այս գոտում կարեւորագույն բնակավայրերից մեկի` Ռեյ-Ալեքսանդրովկայի թիկունք:

Մյուս կողմից, այսօր ռուսական ուժերը հարձակում սկսեցին նաեւ այս ճակատի հյուսիսային թեւում` գրոհելով Զակատնոե բնակավայրը (Քարտեզ 2): Այն գրավելու դեպքում ոչ միայն Դատապարտված վիճակում է հայտնվում Սեւերսկը, այլ նաեւ` Զակատնոեի գերիշխող դիրքը ռուսներին հնարավորություն է տալիս արագ գրոհ իրականացնել նույն Ռեյ-Ալեքսանդրովկայի ուղղությամբ` հյուսիսից: Իսկ այս բնակավայրի անկումը կնշանակի ուկրաինական ողջ սեւերսկյան խմբավորման շրջապատում, ռուսներն էլ դուրս կգան Սլավյանսկի մերձակա մատույցներ:

Տես նաեւ https://t.me/iravunk/61803 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Դեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր ԱթոռըԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցելՕրվա աստղագուշակԱլիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացըԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴԻլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանըՀայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԲոլորին փողով էր չափում. Ով է իրականում Վեհափառի դեմ դուրս եկած Վազգեն ՄիրզախանյանըԱդրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետներըՑավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր ՍերոբՊաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ ՂազարյանՄեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասինՌուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ)Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված