Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ Կաբանով Հայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով «Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմում ՌԴ-ն չի պատրաստվում hարձակվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների վրա.Ռյաբկով Դատարանը հետաձգեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը. փաստաբան Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ին Արման Ծառուկյանը Հայաստանում է

Պետությունն ու Եկեղեցին անջատված են իրարից․ օրհներգը հնչեցնելը խնդրահարույց է նաև օրենքի տեսակետից․ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյան

Հասարակություն

Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 

«ՀՀ պետական դրոշն ու օրհներգը եւ Եկեղեցին

Այսօր շատ խոսվեց ու գրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկու առաջարկների` հայոց եկեղեցիների մուտքի մոտ ՀՀ պետական դրոշի կանգնեցման եւ հայոց եկեղեցիներում Սբ. Պատարագից առաջ Հայաստանի պետական օրհներգի հնչեցման մասին։

Այս ուղղությամբ կուզեի արտահայտել իմ տեսակետը, որն այսօր հայտնեցի մի քանի հոգու։ Մինչ այդ մի հորդոր ունեմ ընթերցողներիս, որոնց մեջ քիչ չեն իշխանական եւ ընդդիմադիր հայացքներ ունեցողները կամ երկու կողմի համակիրները։

Իշխանության ներկայացուցիչներ եւ համակիրներ, Նիկոլ Փաշինյանի բերանից դուրս եկող ամեն խոսք ու միտք չէ, որ ճիշտ է, կշռադատված ու բացարձակ ճշմարտություն։ Մի՜ ջանացեք, նրա ամեն արտահայտություն ամեն կերպ ու ամեն գնով պաշտպանել ու արդարացնել։ Հիշե՜ք եւ մի՜ մոռացեք, որ նա կարող է նաեւ սխալվել։ Որքան գիտեմ` ինքն էլ մարդ է։

Ընդդիմության ներկայացուցիչներ կամ համակիրներ, գիտեմ, Նիկոլն ըստ ձեզ, վերեւից ներքեւ, ոտից գլուխ սխալ է, բայց դե մի՜ բացառեք, որ նա կարող է նաեւ ճիշտ բաներ ասել ու առաջարկներ անել։ Ինչպես մեկ֊երկու օր առաջ գրեցի, մեզ համակրելի անձերը կարող են նաեւ երբեմն սխալվել, իսկ մեզ ոչ այնքան համակրելի անձերն էլ հաճախ կարող են ճիշտ լինել։ Այնպես որ, մի՜ փորձեք Փաշինյանի ցանկացած խոսք ու առաջարկ մերժել, փնովել կամ ծաղրել։

Հիմա գամ Փաշինյանի երկու առաջարկներին.

1. Եկեղեցիների բակում կամ մուտքերի մոտ ՀՀ դրոշի կանգնեցման հնարավորությունը։

Պարոն Փաշինյանի աչքից վրիպած չի լինի, որ Մայր Աթոռի մուտքին, հայրապետական դրոշի կողքին, ծածանվում է մեր նվիրական եռագույնը։ Իսկ աշխարհի չորս կողմերում, այնտեղ, որտեղ հնարավոր է, մեր եկեղեցիների բակերում, իսկ որտեղ հնարավոր չէ, համայնքային սրահներում տվյալ երկրի եւ հայրապետական դրոշի հետ համահավասար հաճախ տեղադրված է նաեւ ՀՀ պետական դրոշը։ Կան ցավոք երկրներ, որտեղ դա հնարավոր չէ կամ խնդրահարույց է։

Հայ Եկեղեցու թեմերի կամ ծուխերի ու համայնքների տարածքում ՀՀ պետական դրոշի կամավոր տեղադրմամբ սփյուռքահայերս ցույց ենք տալիս մեր հարգանքն ու ակնածանքը հայոց պետականության եւ նրա խորհրդանիշ դրոշի նկատմամբ։

Տեսականորեն կարելի է ՀՀ դրոշներ ունենալ նաեւ Հայաստանում գտնվող եկեղեցիների բակերում։ Անձնապես որեւէ խնդիր չեմ տեսնում, թեեւ դրա անհրաժեշտությունն էլ չեմ տեսնում։

2. Եկեղեցիներում Սբ. Պատարագից անմիջապես առաջ ՀՀ պետական օրհներգի հնչեցման հնարավորությունը։

Այս առաջարկն իմ տեսակետով շատ խնդրահարույց է։ Նախ` Եկեղեցին ամեն բանից առաջ Աստծո տունն է եւ աղոթավայր։ Յուրաքանչյուր հավատացյալ գալիս է եկեղեցի աղոթքի, Աստծուն փնտրելու եւ նրա հետ հաղորդակցվելու համար։ ՀՀ պետական օրհներգը նա կարող է լսել այլուր, բայց ոչ անպայման Եկեղեցում։

Պետությունն ու Եկեղեցին անջատված են իրարից եւ նման վարվելակերպը խնդրահարույց է նաեւ օրենքի տեսակետից։

Տեղին կլինի նշել ու հիշեցնել, որ Հայ Եկեղեցին դեռեւս Հայաստանի առաջին անկախ Հանրապետության օրերից գտել է լավագույն ձեւը եւ սուրբ պատարագների ընթացքում միշտ աղոթում է նաեւ մեր պետության ու պետականության անսասանության ու հարատեւության համար։ Ահա այդ աղոթքը` «Այլ եւ զՀանրապետութիւն Հայաստան աշխարհիս եւ զհամայն ժողովուրդն հայոց զօրացուսցես եւ պահպանեսցես յամայր ամս ընդ հովանեաւ ամենազօր աջոյ քո` ի շինութեան, ի խաղաղութեան եւ յանսասանութեան»։ Բացի այս աղոթքից, հայոց եկեղեցիներում տարին առնվազն երկու անգամ (մայիս 28-ին եւ սեպտեմբեր 21-ին) կատարվում է հատուկ Հանրապետական Մաղթանք, ուր կրկին աղոթում ենք մեր պետության ու պետականության խաղաղության ու անսասանության համար։

Կարծում եմ, ավելի քան բնական է, որ Հայ Եկեղեցին աղոթք հնչեցնի մեր երկրի խաղաղության, հավերժության ու անսասանության համար, քանի որ Հայաստանի անկախ պետության գոյությունը մեր հայկական լինելիության ամենակարեւոր գրավականն է։

Վերոշարադրյալից ելնելով կարծում եմ, թե ամեն կիրակի, Սբ. Պատարագից անմիջապես առաջ, հայոց եկեղեցիներում ՀՀ պետական օրհներգի հնչեցումն անտեղի է»,- գրել է նա։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ ԿաբանովՀայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով«Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմումՌԴ-ն չի պատրաստվում hարձակվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների վրա.ՌյաբկովԴատարանը հետաձգեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը. փաստաբան Ադրբեջանում դատվող Կարեն Ավանեսյանի համար մեղադրող կողմը պահանջում է 18 տարվա ազատազրկում ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը տարին ավարտեց 106-րդ տեղովԳործող իշխանության գրոհը եկեղեցու դեմ՝ որպես համակարգված ծրագրի մասՏարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ինԱմենաչսիրված երկրների ցանկում են նաև մեր հարևաններ Իրանը և Թուրքիան, առաջին տեղում Չինաստանն էԱրման Ծառուկյանը Հայաստանում էԻսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրըԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորումԻնչու YouTube-ը չի դրամայնացվում Հայաստանում․ Փաշինյանի ու ԲՏԱ նախարարի անկատար խոստումները. ՀետքՔաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն»Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն Պիոտրովսկուն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված