Վարդան Ղուկասյանն այս ամիս դուրս կգա բանտից. Ազատություն, տեսանյութ
ՆերքաղաքականԱՄՆ-ում կալանավորված «Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանն այս ամիս դուրս կգա Հենդերսոնի բանտից: Ղուկասյանը, որ գրեթե տասն ամիս Միացյալ Նահանգներում անազատության մեջ էր և բողոքարկել էր միգրացիոն դատարանի որոշումը, փաստաբան Լևոն Բաղդասարյանի խոսքով, որոշել է այլևս չսպասել Վերաքննիչ դատարանի որոշմանը և ԱՄՆ-ից առաջիկայում կմեկնի երրորդ երկիր: Ըստ փաստաբանի, կարգն է այդպիսին՝ եթե անձը դուրս է գալիս քրեակատարողական հիմնարկից, ապա ողջամիտ ժամկետում պետք է կատարի դատարանի որոշումը և լքի երկիրը, հակառակ պարագայում տույժերի կենթարկվի: Այս մասին գրում է «Ազատությունը»:
«Այս պահին որոշում է կայացրել, որ անկախ նրանից, թե միգրացիոն Վերաքննիչ դատարանն ինչ վճիռ կկայացնի՝ կբավարարի իր բողոքը, թե ոչ, որոշում է կայացրել, որ դեկտեմբերի վերջին դուրս է գալու և գնա երրորդ երկիր», - «Ազատության» հետ զրույցում ասել է փաստաբանը:
