Սերժ Սարգսյանը երբեք չի հրաժարվել բանակցային փաթեթից. ՀՀԿ-ին ու Սարգսյանին մեղադրողները լկտի ստում են. Շարմազանով
ՆերքաղաքականԲոլոր նրանք, ովքեր քննադատում են կամ մեղադրում են Փաշինյանին բանակցությունները փակուղի տանելու և 2019 թվականին բանակցային առաջարկից հրաժարվելու մեջ, ճիշտ են անում։ Նրանք, ովքեր մեղադրում են Փաշինյանին, բայց ձեռքի հետ էլ փորձում են խեղաթյուրել իրականությունը և ստվեր գցել ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի վրա, նրանք էլ լկտի ստում են, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը երբեք չի հրաժարվել բանակցային փաթեթից. «Ընդհակառակը, դրանից հրաժարվել է Ադրբեջանը և 2016 թվականի ապրիլին դրա մասին խոսեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորովը։ Ավելին՝ Սերժ Սարգսյանի բանակցության հիմքի վրա 2019 թվականին Նիկոլ Փաշինյանին առաջարկվեց փաստաթուղթ, որից հրաժարվել է հենց Փաշինյանը։ Դրա մասին 2023 թվականին ասել է Պոպովը։ Հետևբար, բոլոր նրանք, ովքեր փորձում են հավասարության նշան դնել և հերթական «կեղտոտ մուտիտը» տարածել, թե իբր Հանրապետականն ու Սերժ Սարգսյանը կառուցողական, փոխզիջումային տարբերակից հրաժարվել են, նրանք նենգաբար ստում են ու նիկոլական թեզ են առաջ քաշում»։
Նա կրկին շեշտեց՝ իրենք փոխզիջումային տարբերակից չեն հրաժարվել։
