Արցախի ներկայացուցչության շենքից դուրս եկած օպերլիազորը հարվածում է Factor TV-ի տեսախցիկին (Տեսանյութ)
ՆերքաղաքականՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքում խուզարկություն կատարող օպերլիազորներից մեկը հարվածել է Factor TV-ի տեսախցիկին՝ այն բանից հետո, երբ Factor-ի լրագրողը, իր մասնագիտական պարտականությունները կատարելով, հարց է ուղղել նրան, թե ինչ են առգրավել ու տանում ներկայացուցչությունից։
Լրագրողի հարցին՝ «Ինչպե՞ս եք ձեզ պահում», տեսախցիկին հարվածած օպերլիազորը պատասխանել է. «Սովորական»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
