ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ՁՅՈՒՆ Է ՏԵՂԱՑԵԼ, ԱՅԺՄ ՄԱՌԱԽՈՒՂ Է
ԵղանակԵրեկ, դեկտեմբերի 12-ին Շիրակի մարզում ձյուն տեղաց, այժմ էլ մառախուղ է։ Մարզի գյուղերի բնակիչները Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ բավականին տաք աշուն եղավ ու արդեն ձմեռ է եկել, բնական է ձյուն պիտի գա, կարևորը օդը մաքրվեց և դաշտերի բերքի համար էլ սա շատ դրական ազդեցություն կունենա։ Բնակիչներից մեկն էլ դժգոհեց շատ տեղին. «Դոնբասի անթրացիտ ածուխն բավականին թանկացրել են, անցած տարի 1 տոննան 120.000 դրամով էինք գնում, այս տարի շատ են թանկացրել 160.000 դրամ են դարձրել, խեղճ գյուղացին ինչպես գնի էսքան թանկ, թոշակները 30֊40 հազար դրամ են, էդքան թոշակով էս թանկության պայմաններում ով կարող է ապրել, նույնիսկ կոմունալ վճարները չենք կարող մուծել էդքան թոշակով, դա ոչ թե թոշակ է այլ աղքատավարձ, դե թող էդ պաշտոնավորները մի օր ապրեն էդ թոշակով, մեր դրության մեջ հեչ չեն մտնի, այ քեզ բան, շատ լավ գիտեն թե Շիրակում ինչ խստաշունչ ձմեռներ են լինում, դեմը Նոր տարի է ու ահա ամեն բան թանկացել է։ Կամ ասում են քարտով առևտուր արեք, որ փող ավել գա, ինչպես անեմ, եթե փողը պարտք պիտի տանեմ տամ, ավելացնում եք թոշակը միանգամից ավելացրեք, ոչ թե էդպես կապիկություն արեք։ Ահա ձյունն եկավ, հաջորդ օրը լավ կցրտի ու վառելիքի խնդիրը կլինի, մեր ավանդական վառելիք աթարն էլ քիչ է մնացել»։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ