Վաղը Միքայել սրբազանը կտեղափոխվի «Իզմիրլյան» ԲԿ
Ներքաղաքական«Սրբազան, սրբազան»... Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի` դատարանի դահլիճ գալուց հետո պաշտպանները միջնորդեցին, որ բողոքի քննարկումն անցկացվի ավելի մեծ դահլիճում, որ մարդիկ կարողանան ներկա լինել, քանի որ մեծ թվով քաղաքացիներ մնացել էին դատարանի միջանցքում և վանկարկում էին «Սրբազան, սրբազան»...
Վաղը Միքայել սրբազանը կտեղափոխվի «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ նա պետք է վիրահատվի, ուստի ավելի շուտ ժամկետում՝ այս տարվա ընթացքում բողոքի քննության անցկացումն անիրատեսական է, քանի որ պատկերացում չկա, թե Միքայել սրբազանը երբ կապաքինվի և կկարողանա մասնակցել նիստին։
Նշենք, որ դատական նիստը հետաձգվեց հանրային մեղադրողի չներկայանալու պատճառով։
Վերաքննիչում սրբազանի ազատազրկման բողոքի քննարկումը տեղափոխվեց 2026–ի հունվարի 13 ժամը 15։00–ին։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
