Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցությունները Բեռլինում շարունակվում են առանց Զելենսկիի
ՄիջազգայինԲանակցությունները միշտ էլ պարզ չեն, բայց այսօր ԱՄՆ-ի հետ բանակցություններն արդյունավետ են եղել։ Նման հայտարարություն է արել Վոլոդիմիր Զելենսկին։
Ուկրաինական ԶԼՄ-ներն էլ հայտնում են, որ Բեռլինում Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցությունները շարունակվում են առանց Զելենսկիի։
Սպիտակ տունն էլ Բեռլինում ամերիկյան և ուկրաինականպատվիրակությունների միջև բանակցություններն անվանել է «արդյունավետ», հաղորդում է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրներին։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
