Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ) Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգ

Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին

ԹԵԺ ԴԵԿՏԵՄԲԵՐ՝ ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի համար 2025 թվականը նշանակալի տարի էր: Ամփոփելով անցնող տարին` այս մասին նշում է թատրոնի տնօրեն ՍՈՒՐԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԸ եւ ընդգծում, որ աշխատել են գերհագեցած գրաֆիկով՝ առաջնախաղեր, փառատոներ, կրթական ծրագրեր եւ ամենակարեւորը` վերանորոգում։

«ՀԱՃԱԽԵՔ ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ, ԱՅՍՏԵՂ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ»

— Պարոն Շահվերդյան, ամենակարեւորից էլ սկսենք մեր զրույցը, քանի որ թատրոնի վերանորոգմանը սպասում էիք ոչ միայն Դուք, այլեւ մշտական հանդիսատեսը:

— Վերջապես, մեր դահլիճը վերանորոգվեց ՀՀ կառավարության ու Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։ Մենք ունենք ժամանակակից դահլիճ, հարմարավետ նոր աթոռներ: Մոտ 70 տարի թատրոնի աթոռները չէին փոխվել: Այսուհետ մեր հանդիսատեսը կարող է դիտել ներկայացումներն էլ ավելի լավ մթնոլորտում։ Այնպես որ, սիրելի՛ հանդիսատես, հաճախեք Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, ձեզ այնտեղ անակնկալներ են սպասում։ Մենք ձեզ կհյուրընկալենք նորացված դահլիճում, տաք մթնոլորտում:  

Պլանավորում ենք հաջորդ տարի էլ վերանորոգել թատրոնի ճեմասրահը եւ բուֆետի տարածքը, որոնք նոր հարթակ կդառնան մեր հանդիսատեսի համար: Կամաց-կամաց բոլոր խնդիրներին լուծում տրվում է:  Մենք հիմա տանիքի հետ կապված փոքր խնդիր ունենք, որը վերանորոգման կարիք ունի եւ գովազդային էկրանի հետ կապված հարցեր կա, որը կարծում եմ՝ շուտով կլուծվի: Այսօր ժամանակակից լեդ էկրաններով է աշխարհում թատրոնների գովազդն իրականացվում։ Փառք Աստծո, մենք կնքեցինք համագործակցության փաստաթուղթ, եւ այս տարի մեր թատրոնի դիմացի ճակատային հատվածը եւ շենքի արանքում մի հատված, որը շատ բանուկ է հիմա դարձել, կհագենան լեդ էկրաններով:

Եվս մի քանի ծրագրեր ունենք թատրոնի շենքի եւ շրջակայքի բարելավման: Ցանկություն ունեմ էլ ավելի ուշադրություն գրավի մեր շենքը, մեր թատրոնը եւ այն ամենն, ինչը կատարվում է ներսում:

«ՓՍԻԽՈԶ 448»-Ն ԻՄ ՃԱԿԱՏԱԳՐՈՒՄ ՇԱՏ ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ԷՐ»

— Անդրադառնանք հաջորդ կարեւոր իրադարձությանը. ռուսական թատրոնում տարվա վերջին շաբաթներին նույնիսկ, կարծես թե, առաջնախաղերի պակաս չկա:

— Իսկապես, այս ամիսը շատ թեժ է թատրոնի համար։ Օրերս հանդիսատեսի դատին հանձնեցինք մի հետաքրքիր աշխատանք. տեղի ունեցավ Ալեքսանդր Կուպրինի «Յամա» ներկայացման առաջնախաղը, որի ռեժիսորը Գոռ Մարգարյանն է։ Կարծում եմ` այդ ներկայացումը շատ մեծ ապագա ունի եւ կսիրվի մեր հանդիսատեսի կողմից։ 

Այնուհետեւ մանուկների դատին հանձնեցինք ամանորյա մեր երկլեզու ներկայացումը՝ «Նոր Սանտա Կլաուս»-ը՝ հայերենով եւ «Новый Дед Мороз»-ը՝ ռուսերենով: Այնպես որ, առաջարկում ենք տոնական ներկայացում ե՛ւ հայալեզու, ե՛ւ ռուսալեզու մեր մանուկների համար: Ի դեպ, ներկայացման հեղինակը հենց ռեժիսորն է՝ Սարգիս Շողունցը: Գեղեցիկ, շքեղ, երաժշտական ներկայացում է ստացվել:

Այս տարվա նոր ներկայացումների շարքն ամփոփվեց՝ Սառա Քեյնի «Փսիխոզ 4․48»-ով: Ես այդ ներկայացումը բեմադրել եմ 2006 թ.-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Այդ ներկայացումն իմ ճակատագրում շատ բեկումնային էր, որովհետեւ իմ, այսպես ասած, ռեժիսորի կարիերան սկսեց այդ ներկայացումով. բազում փառատոներ,  մրցանակներ, հաղթանակներ եւ վերելք։

Ներկայացման մասնակիցներն այն ժամանակ շատ էին, այս անգամ կա 2 դերակատար: Ասեմ, որ ներկայացումը լինելու է մեր թատրոնի նոր հարթակներում։ Սա էքսպերիմենտ է։ Այն խաղացվելու է ե՛ւ տնօրենի աշխատասենյակում, ինչը կարծում եմ՝ եզակի երեւույթ է Հայաստանի Հանրապետությունում, ե՛ւ նաեւ՝ նկուղում, այն է` բեմի տակ։ Շատ հետաքրքիր միջավայր է:

— Իսկ ինչո՞վ է պայմանավորված հենց այդ երկու միջավայրի ընտրությունը:

Ներկայացումը տեղի է ունենում մեկ սեղանի շուրջ, որի վրա հայելի է, եւ այն կարելի է խաղալ ամենուր։ Աշխարհում ընդունված պրակտիկա է՝ հանդիսատեսին կոնկրետ մասնակից դարձնել ներկայացմանը, ինչը մեզ մոտ ստացվել է։ Այդ սեղանը, ներկայացման դեկորը մեր թատրոնում արդեն մի քանի տարածքներում դրվել է եւ այնքան լավ է ստացվում ամենուր, որ երկար քննարկում էինք, թե որտեղ ենք խաղալու առաջնախաղը եւ կանգ առանք նկուղի տարբերակի վրա: Փառք Աստծո, փոքր հարթակներում ներկայացումները միշտ լեփ-լեցուն են հանդիսատեսով: Սկսել է հանդիսատեսը հետաքրքրվել մեր նոր հարթակներով եւ գալիս է թատրոն։

ՌՈՒՄԻՆԱՑԻՆԵՐԸ 2026-ԻՆ ՌՈՒՍ ԴԱՍԱԿԱՆՆԵՐԻՆ ԵՆ ԲԵՄԱԴՐԵԼՈՒ ԵՐԵՎԱՆՈՒՄ

— Փաստորեն, ռուսական դրամատիկական թատրոնը 2025 թվականին ունեցավ շուրջ վեց նոր ներկայացում, որից երկուսը՝ երկլեզո՞ւ, երեքը՝ հրավիրյալ ռեժիսորներո՞վ:

— Այս տարի թատրոնի մի նոր հարթակ բացվեց՝ «Check in love»» ներկայացումով, որը գրել էին 3 դրամատուրգ, ժամանակակից թեմա էր: Հաջորդիվ երեխաների դատին հանձնեցինք «Անբան Հուռին» ներկայացումը՝ հայերենով եւ ռուսերենով (ռեժիսոր՝ Սարգիս Շողունց): Այո՛, մեր թատրոնում ավանդույթ է դարձել, որ մանկական ներկայացումները երկլեզու են։ Այս առումով հատկապես մանկահասակ հանդիսատեսի աճ ունենք, որովհետեւ ներկայացումները նաեւ խաղում ենք հայերենով: Ուրախալի է, որ թատրոնը էլ ավելի է սկսել հետաքրքիր դառնալ մեր քաղաքին, մեր հանդիսատեսի համար։

Նոյեմբերին մենք ունեցանք առաջնախաղ, որը կոչվում է «Շեքսպիրիմենտ» (բեմադրիչ՝ Էլմիրա Սողոյան): Շեքսպիրի սոնետների հիման վրա էքսպերիմենտալ ներկայացում է մեր փոքր դահլիճում, որը եւս սիրվեց հանդիսատեսի կողմից: Ես շատ կարեւորում եմ թատրոնում հրավիրյալ ռեժիսորների աշխատանքը: Յուրաքանչյուր նոր ստեղծագործողի մուտքը թատրոն նոր շունչ է, նոր ձեռագիր, ինչն արտիստները հնարավորություն է տալիս աշխատելու այլ ռեժիսորների ձեռագրով եւ այլ ռեժիսորների հետ։

Ավելին ասեմ, մյուս տարի ես պլանավորել եմ հրավիրել Ռումինիայից իմ գործընկերներին, որոնց հետ տարիներ շարունակ աշխատել եմ եւ համագործակցել: «Տոնի Բուլանդրա» թատրոնի ղեկավարը` Էմսի Ռանինը, կգա Հայաստան: Նա ռուս դասական է ցանկանում բեմադրել; Եվս մի ռեժիսոր՝ Դմիտրի Ակրիշն էլ, որի հետ նույնպես երկար տարիներ համագործակցել եմ, համաձայնել է գալ Հայաստան եւ ներկայացում բերամադրել մեր թատրոնում: Նա շատ հայտնի է ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ Ռումինիայում, ե՛ւ Մոլդավիայում։ Ես սա շատ կարեւորում եմ, որովհետեւ միակ ճանապարհն է թատրոնի զարգացման։

Տարվա ընթացքում մեր թերթի էջերում բազմիցս անդրադարձ է եղել ռուսական թատրոնի միջազգային փառատոներին ունեցած հաջողությունների մասին: Հետահայացք նետելով՝ ինչպիսին էր տարին՝ փառատոնային մասնակցությունների առումով:

— Ընդհանրապես թատրոնի համար շատ կարեւոր փառատոներ կան, որից մեկը Մոսկվայում կայացած Չեխովյան միջազգային փառատոնն է։ Մենք Գոնչարովի վեպի հիման վրա բեմադրված «Փող: Կիրք: Իշխանություն» ներկայացումով մասնակցեցինք փառատոնին եւ ներկայացրեցինք այն Մոսկվայում: Այնուհետեւ նույն ներկայացումով՝ եղանք Վորոնեժում ՝ Պլատոնովյան փառատոնին, ապա Եկատերինբուրգում խաղացինք:

Հաջորդը՝ մասնակցեցինք Ռուսական արտերկրյա թատրոնների փառատոնին՝ Պետրոզավոդսկում, «Գարդենիա» ներկայացումով։ «Բալետի կատաղած պարուհի» ներկայացումով Նիժնի Վարտովսկում մասնակցեցինք «Հյուսիսային հանդիպումներ» փառատոնին, որտեղ մեր սիրելի Լիլյա Մուկուչյանը ստացավ Լավագույն դերասանուհի մրցանակը։

Քանի որ խոսեցի մրցանակների մասին, տեղին է նշել նաեւ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը, որտեղ մեր թատրոնը 5 անվանակարգում լավագույնը ճանաչվեց,  ինչը թատրոնի պատմության մեջ աննախադեպ էր: Սա եւս շատ կարեւորում եմ։ Թատրոնը ոգեշնչվեց եւ վստահ եմ, որ 2026-ին էլ մեր ներկայացումները կմասնակցեն «Արտավազդ» մրցանակաբաշխությանը: Տա Աստված, նորից հաղթանակներ կգրանցենք։

Վերադառնալով հյուրախաղերին ու փառատոններին մասնակցությանը՝ նշեմ, որ հանդես ենք եկել նաեւ Վանաձորում, Գյումրիում, Ստեփանավանում: Պլանավորում ենք մյուս տարի եւս շատ ակտիվ մասնակցել Հայաստանի տարբեր քաղաքներում եւ արտերկրում միջազգային փառատոների։ Յուրաքանչյուր փառատոն եւ հյուրախաղ նոր կապեր են եւ նոր համագործակցության եզրեր, որպեսզի թատրոնը շնչի, զարգանա։ Եվ ամենակարեւորը՝ մեր երկիրը սկսում են ճանաչել նաեւ հյուրախաղերի եւ փառատոներին մասնակցելու շնորհիվ։

Թատրոնի աշխատանքների կարեւոր բաղադրիչներից է կրթական ծրագրերի իրականացումը։ Այս առումով ի՞նչ հաջողություններ եք գրանցել:

Մենք շատ կարեւորում ենք կրթական ծրագրերը եւ մեր դռները բաց են պատանիների համար: Ունենում ենք շրջայցեր թատրոնում, ծանոթանում են թատրոնի առօրյային, տեսնում են, թե ինչպես են պատրաստվում մեր դեկորացիաները, ինչպես է հագուստը կարվում, ընդհանրապես հասկանում են, թե ինչ բան է թատրոնը, ինչ է իրենից ներկայացնում: Ես նկատել եմ, որ այն պատանիները, ովքեր գալիս են թատրոն, շրջայցի են մասնակցում, դառնում են մեր հավատարիմ հանդիսատեսը, ինչը շատ կարեւոր է մեզ համար։

Մենք նաեւ այս տարի հուշագրեր կնքեցինք Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի ու Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի հետ: Վստահաբար, պատանիները, որոնք պրակտիկա են անցնում մեր թատրոնում, այն իրենց օգնում է մասնագիտական կողմնորոշման առումով, ինչ֊-որ ազդեցություն թողնում է: Ես դա նկատում եմ, նրանք սկսում են սիրել թատրոնը: Ընդ որում՝ կարեւոր չէ, որ մասնագիտության առումով նրանք բոլորը վաղը լինեն բեմում: Նրանք հասկանում են, որ թատրոնում մի մեծ խումբ աշխատում է ոչ միայն բեմում:

«ՔԱՂԱՔԻ «ՀԱՄԼԵՏ»-ՆԵՐԻՑ ՄԵՐ ՀԱՄԼԵՏԸ ԿԱՌԱՆՁՆԱՆԱ»

— Եվ վերջում՝ կբացե՞ք փակագծերը, թե ի՞նչ է սպասվում 2026 թվականի սկզբին ռուսական թատրոնի հանդիսատեսին:

Հունվար ամսին առաջնախաղ ունենք։ Շեքսպիրի հայտնի «Համլետ» պիեսի հիման վրա բեմադրվել է «Համլետ Collapse» ներկայացումը։ Մենք շեքսպիրյան Համլետը տեղափոխել ենք մեր օրեր եւ բարձրացնում ենք համաշխարհային խնդիրներ, ինչը կարծում եմ՝ հանդիսատեսին շատ հետաքրքիր կլինի։ Մայրաքաղաքի թատրոնների մի քանի «Համլետ»-ներից մեր Համլետը կառանձնանանա այսօրվա աշխարհում արդիական՝ էկոլոգիայի, պատերազմների, կատակլիզմների հարցերի բարձրացմամբ, ինչի մասնակիցը բոլորս ենք։

Նշեմ, որ շատ լավ համագործակցություն ունեցանք Սոֆի Դեւոյանի Պարի եւ հոգու թատրոնի հետ համատեղ։ «Անահիտ» ներկայացման առաջնախաղը, որը պլաստիկ դրամա է, խաղացինք Օպերային թատրոնում։ Այսուհետ ներկայացումը ամիսը 1-2 անգամ կցուցադրվի մեր թատրոնում, եւ դա եւս նոր շունչ է մեր թատրոնի համար։ Սոֆի Դեւոյանի հետ մենք երկար տարիներ ընկերություն ենք անում։ Նա իմ հայրիկի շատ մտերիմ ընկերն էր։ Հիմա ընկերությունը շարունակում է ինձ հետ, եւ ես կարծում եմ՝ բացի «Անահիտ» ներկայացումից՝ մեր թատրոնում Սոֆի Դևոյանի հետ համագործակցությունը կշարունակվի: Արդեն համատեղ մի ներկայացման ծրագիր ունենք, ավելին՝ եւս մեկ պլաստիկ դրամայի առաջնախաղ կա, որը Թատերական ինստիտուտի իմ ուսանողներն են իրականացրել՝ «Ծիծաղելի մարդու երազը»: Չնայած՝  այնտեղ խոսքեր կան, բայց ընդհանուր առմամբ դա պլաստիկ դրամա է, որի փորձերին ես ներկա եմ եղել եւ, ըստ իս, այդ ներկայացումը շատ կսիրվի ե՛ւ Հայաստանում, ե՛ւ երկրի սահմաններից դուրս, որովհետեւ այն լեզվի խնդիր չունի:

Մեր առաջիկա ծրագրերը կարծում եմ՝ կնպաստեն, որպեսզի մեր թատրոն շատ ավելի հանդիսատես հաճախի: Ի վերջո, մեր գերխնդիրը դա է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարինԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. ՓաշինյանՔացով Էջմիածնի Մայր տաճարի դուռը խփողներն ու՞ր են, ինչու՞ ձերբակալված չեն. Մարուքյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված