«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել
Սպառողի անկյունԵրեկ օրվա երկրորդ կեսին ամբողջ Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջանները հանկարծակի զրկվեցին խմելու ջրից, այն դեպքում, որ նախապես որեւէ տեղ չի հայտարարվել։ Միայն ջուրը անջատվելուց հետո նոր հայտարարություն տարածվեց, որ՝ վթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջաններում դեկտեմբերի 21/22-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Աշտարակի խճուղում՝ Պռոշյան գյուղի սկզբնամասում վթարվել է <<Ապարան-Երևան>> ջրատարը:
ՀԳ․ Հետաքրքիր է, ինչո՞վ է պայմանավորված ամեն օր բազմահազարանոց վթարները, ինչո՞վ է զբաղված ընկերությունը, երբ հարկատուները բարեխիղճ կատարում են իրենց վճարումները։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝