Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել
ՄիջազգայինԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է սկսվել պետական բյուջեի քննարկման ժամանակ։
Ըստ թուրքական ԶԼՄ-ների, ծեծկռտուքը սկսվել է, երբ Հանրապետական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Մուրատ Էմիրը հարձակվել է «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մուստաֆա Վարանկի վրա։ Կոնֆլիկտը շուտով վերածվել է զանգվածային ծեծկռտուքի, որին մասնակցել են երկու կուսակցությունների մյուս անդամները։
Ծեծկռտուքը հնարավոր է եղել դադարեցնել գործընկերների միջամտության շնորհիվ։ Չնայած միջադեպին, 2026 թվականի կենտրոնական կառավարության բյուջեի և 2024 թվականի վերջնական հաշվետվության մասին օրինագծերն ընդունվել են։ Կողմ է քվեարկել 320 պատգամավոր, դեմ՝ 249–ը։