Դեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր Աթոռը
Թեմա24News-ի տեղեկությունների համաձայն, դեկտեմբերի 28-ին՝ առաջիկա կիրակի օրը, Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է վերջնական «լուծել» Մայր Աթոռի հարցը ու արդեն այս հարցով հանձնարարականներ է տվել ուժային կառույցներին։ Այսպես, այդ սցենարի համաձայն, նա ծրագրում է իր կողմնակիցների, տիրադավ եպիսկոպոսների, ինչպես նաև կարգալույծ նախկին հոգևորականների ուղեկցությամբ մտնել Մայր Աթոռ, մասնակցել պատարագի ու հասնել նրան, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը հեռանա Վեհարանից և «հանգստի կոչվի»։ Ընդ որում, մեր տեղեկությունների համաձայն, քննարկվում են այս խնդրին հասնելու ամենատարբեր սցենարներ, այդ թվում և Ամենայն Հայոց կաթողիկոսին կալանավորելու հնարավորությունը։
Մեզ զրուցակիցը պնդել է, որ ամենայն հավանականությամբ, դեկտեմբերի 28-ին «հաջողության» հասնելու համար հնարավոր է, որ ուժայինները մի քանի օր առաջ սկսեն գործողություններ՝ փակեն Մայր Աթոռի տարածքը, խուզարկություններ իրականացնեն, տարբեր պատրվակներով ձերբակալեն Վեհափառին հավատարիմ հոգևորականներին։ Մոտավորապես այնպես, ինչպես տեղի ունեցավ դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի դեպքում։