Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին
ՄիջազգայինՈւկրաինայի Գերագույն ռադայում ձևավորվում է աշխատանքային խումբ՝ ռազմական դրության պայմաններում հնարավոր նախագահական ընտրությունների անցկացման հարցը արագ մշակելու համար։ Այդ մասին Telegram-ում հայտնել է իշխող «Սլուգա նարոդա» խմբակցության ղեկավար, նախագահ Վլադիմիր Զելենսկու թիմակից Դավիթ Արախամիան։
Նրա խոսքով՝ քննարկումները կանցկացվեն Գերագույն ռադայի համապատասխան պրոֆիլային հանձնաժողովի, խորհրդարանի բոլոր խմբակցությունների և խմբերի, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Գործընթացին նախատեսվում է ներգրավել նաև ընտրական գործընթացներով զբաղվող հասարակական կազմակերպություններ։ Արախամիան նշել է, որ աշխատանքային խմբի առաջին նիստի օրը և ժամը կհայտարարվեն ավելի ուշ։