«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Cronache Di Spogliatoio-ին տված հարցազրույցում անդրադարձել է թիմի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուի՝ իր հասցեին հնչեցրած գովեստի խոսքերին։
«Կիվուի հոկտեմբերյան ջերմ խոսքե՞րը… Ինձ հաճելի էր, բայց միևնույն ժամանակ գիտակցում եմ՝ ֆուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում, պետք է ամեն օր աշխատել առավելագույն նվիրումով։ 36 տարեկանում դա հեշտ չէ, սակայն խաղընկերներիս և մարզչական շտաբի շնորհիվ փորձում եմ ցուցադրել Մխիթարյանի լավագույն տարբերակը»,- նշել է հայ ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ «Ինտերն» այս պահին գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող «Միլանը» առաջատարին զիջում է մեկ, իսկ եռյակը եզրափակող «Նապոլին»՝ երկու միավորով։
