Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգի քվեարկության արդյունքները։
13 ձայնով լավագույնի կոչմանն է արժանացել «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը։
Ընթացիկ մրցաշրջանում նրա գլխավորած երևանյան ակումբը Fastex Պրեմիեր լիգայում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։ Անցնող տարում Գևորգյանը գլխավորել է նաև Չարենցավանի «Վանը», որը 2024/25 մրցաշրջանի արդյունքներով առաջնությունում գրավել էր 5-րդ տեղը։
Քվեարկության արդյունքներով երկրորդ հորիզոնականում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն է՝ 9 ձայնով։
Եռյակը եզրափակում է «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ 3 ձայնով։
